Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ֆեյսբուքում կարող եք որոնել անծանոթ հեռախոսահամարը և տեսնել տիրոջ պրոֆիլը


Ֆեյսբուքում կա մի բացթողում  ֆունկցիա, որի մասին քչերն են տեղյակ: Գրանցվելուց կամ պրոֆիլը վավերացնելուց Ֆեյսբուքը երբեմն պահանջում է գրել հեռախոսահամար, որը հետագայում կցվում է այդ պրոֆիլին: Օգտատերերը կարող են Ֆեյսբուքն այնպես կարգավորել, որպեսզի իրենց պրոֆիլում չցուցադրվի հեռախոսահամարը և այն չկարողանան տեսնել ընկերներն ու այլ մարդիկ, սակայն այդ հեռախոսահամարով այնուամենայնիվ հնարավոր է լինում գտնել օգտատիրոջը Ֆեյսբուքում:


Օրինակ կարող եք որոնել Ձեր հեռախոսի կոնտակտներից մեկի հեռախոսահամարը և եթե այդ մարդը Ֆեյսբուքում նշել է իր հեռախոսահամարը, ապա միանգամից կտեսնեք նրա պրոֆիլը:


Պարզվում է՝ Ֆեյսբուքում կա Ձեր հեռախոսահամարով պրոֆիլը գտնելու ֆունկցիան կարգավորող պարամետր, սակայն այն հնարավոր չի անջատել: Կարող եք պարզապես կարգավորել, որպեսզի միայն ընկերները կարողանան օգտվել այդ ֆունկցիայից: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն