Այժմ ցանկացած մարդ կարող է միանալ Skype-ի տեքստային խոսակցությանը կամ զանգին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhir8j_579PaEPwHiikTYc5XCGkEGJPvR2HnMjilLyA7vy9hcB8ZWl_0eFBpp13Tgbxxvwn_r6-_yWdBQ3gnXvGcGNpIoS-EpRdKs-xVukSMlQqErvSH2P-AWGLL0uFQUyOph_e1491R1uB/s640/2015-10-29+15-34-55+Join+conversation+-+Google+Chrome.png)
Microsoft ընկերությունը վերջերս թողարկեց Skype-ի վեբ տարբերակը, որի շնորհիվ հնարավոր դարձավ առանց Skype ծրագրի տեղադրման օգտվել այդ ծառայությունից: Վերջերս Skype-ում ավելացել է նաև նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս Skype-ի հաշիվ չունեցող օգտատերերին միանալ տեքստային խոսակցությանը կամ զանգին: Դրա համար պետք է ընդամենը բացել անհրաժեշտ հղումը, որն ուղարկել է խոսակցություն ստեղծողը:
Եթե Դուք չունեք Skype-ի հաշիվ, ապա այդ հղման վրա սեղմելով կբացվի վեբ տարբերակը և կարող եք մուտք գործել գրելով ընդամենը Ձեր անունը: Իսկ եթե ունեք Skype ծրագիրը համակարգչում կամ բջջային հեռախոսի վրա, ապա կարող եք միանալ խոսակցությանը Ձեր Skype ծրագրով ու հաշվով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjxtRgeeylH0fb0HYQSjYL-ErSzKOiZt4QiUOvEAE61_XdV1DA9Vmi51zrp56rY4WBQCcGSXVhIaP0x9g1qcQZxRsTP4bTLj6HAx1_QO7H5CCbG3xRHH6dP2mCJ1RT93oES0A3CZkPpHStn/s1600/skype+%252Bnew.png)
Խոսակցությանը մասնակցելու հղումը ստեղծելու համար պետք է համակարգչի Skype-ի վերջին տարբերակում կամ վեբ տարբերակում սեղմել +New կոճակի վրա, ընտրել նախնական զրուցակիցներին և վերջ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjBfqwzXcANadF3rBHho4Z_-W-J9ESDgtfGIijXCyqgjdRQ7XEVFDC4vYf50xXnhuKd43FghelfwvbIGHRUCoTtmDJz3A9RgWTqwe41yNQwDWYGfTV6KDok9v5cD8jPLwHGB6eVZqFmbYFa/s640/2015-10-29+15-32-50+2015-10-29+15-32-33+Skype%25E2%2584%25A2+-+mkrtchyan-armen.png+-+%25D0%259F%25D1%2580%25D0%25BE%25D0%25B3%25D1%2580%25D0%25B0%25D0%25BC%25D0%25BC%25D0%25B0+Picasa+Photo+Viewer.png)
Վերջում կառաջարկվի պատճենահանել հղումը և ուղարկել այն մարդկանց, ովքեր որ պետք է նույնպես մասնակցեն այդ խոսակցությանը՝ անոնիմ կամ իրենց պրոֆիլներով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhu602qpYO2ncJtjvPuNER0BKaVqhp7UjYKYQ6Idfi2oXiXuWxDn0iwknuXD8IoVd39xdeuDpMaaLKt48n8llCVxLEmlAdfKeYY5yUbdeeDbfWP3t-ky9xBGqE8R7YrtNlFO50QTejdbJsS/s640/skype+join+conversation.png)