Ինչպես հայտնել Ձեր կոորդինատները ընդամենը 3 բառով
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiMwxfpexsg039uuDOo4uS9yYSgT14-HLrB-esC4hOXmVq7E9hC7PcCLupGeeLOrp6sYwi37hx10i2InoBQo9c9DDeYCPsYt4O8QVzNbfJq6mNVBI0cFRWzOyQZH54_luc0x31c9qX2twWY/s640/2015-10-05+16-40-45+what3words+++Addressing+the+world+-+Google+Chrome.png)
Վերջերս Google-ը ներկայացրեց կոորդինատների պարզեցված համակարգ, որը թույլ է տալիս փոխանցել Ձեր գտնվելու վայրի կոորդինատները 5-6 սիմվոլների օգնությամբ: Սակայն այս համակարգի դժվարությունն այն է, որ այդ սիմվոլներն իրենցից ներկայացնում են պատահական տառեր և դժվար է մտապահել դրանք: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է what3words.com (w3w.co) կայքը, որը թույլ է տալիս փոխանցել քարտեզի 3х3 չափսի կոորդինատները ընդամենը 3 պարզ բառով: Այս ծառայությունից օգտվելու համար պետք է քարտեզի վրա ընտրել տեղամասը և հիշել գեներացված երեք բառերը (եթե տեղամասը չեք կարողանում ընտրել, ապա սեղմեք unlock pin կոճակը):
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgED4d2nF47_6UnsmynJ6QyPa7eZBYtr3EU0teNaz86-cl3nWHbkB1yCvyo91GsVv0Cp23M-EvcW7XFPZai3BJAIUwRsvWrGRt7ZCp_WDlH6NVIiGG1MbNtXrFYYNTpy0opyYmCff5XDxr6/s640/2015-10-05+16-41-22+what3words+++Addressing+the+world+-+Google+Chrome.png)
Այնուհետև այդ բառերը կարող եք փոխանցել Ձեր ընկերոջը և նա w3w.co կայքում հավաքելով այդ երեք բառերը կտեսնի Ձեր գտնվելու վայրը: Կարող եք նաև փոխանցել Ձեր գտնվելու վայրը հետևյալ ձևաչափով՝ w3w.co/բառ1.բառ2.բառ3: Տվյալ պահին այս ծառայությունը հասանելի է մի քանի լեզվով: Օրինակ ռուսերենի դեպքում կգեներացվեն ռուսերեն բառեր, սակայն հաշվի առեք, որ այդ կոորդինատի անգլերեն տարբերակի բառերը չեն հանդիսանում ռուսերեն բառերի թարգմանությունները: Այսինքն յուրաքանչյուր լեզվի համար գեներացվում են տարբեր բառեր: Օրինակ Հանրապետության Հրապարակի հասցեն ռուսերեն տարբերակի դեպքում կլինի w3w.co/цена.суть.стык, իսկ անգլերենի դեպքում՝ w3w.co/raced.outreach.complain:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjQ4Svn_YbJ2akywEYV4YbIsSp6wmwB-xkcQ1WJBlyBgkbsgkYvOE0aK4Y0T_pZJq78p93W1L9usZWwwMvM0GJFIwc-sSI7wQ8inVG4K0fusPMYMRdjPZ48s5xkNzL2Lp5JY905DdJ54tWc/s640/2015-10-05+16-52-18+what3words+++Addressing+the+world+-+Google+Chrome.png)
Նշեմ նաև, որ կայքի վերևի աջ անկյունում կարող եք փոխել քարտեզի տեսակը (Еsri Map տեսակի դեպքում Հայաստանի քարտեզը մեծացնելիս որոշ տեղամասեր չեն ցուցադրվում):