Intel-ը ներկայացրեց 4-ից 18 միջուկանի Core X պրոցեսորների ընտանիքը և Core i9 պրոցեսորները
Ամսաթիվ
Core X պրոցեսորներում միաժամանակ կատարվող հոսքերի քանակը 2 անգամ գերազանցում է հասանելի միջուկների թվին: Այսինքն 4 միջուկանի պրոցեսորը աշխատում է 8 հոսքով, 8-ը՝ 16 և այդպես շարունակ: Intel Core X շարքի ամենաէժան պրոցեսորը 4 միջուկով աշխատող Core i5-7640X-ն է: Intel Core X i5/i7 սերիայի պրոցեսորների գները տատանվելու են $242-ից $599:
Intel Core X շարքն ընդգրկում է նաև նոր i9 պրոցեսորները, որոնց գները տատանվելու են $999-ից $1699-ի սահմաններում: Ամենաէժան Intel Core i9-7900X պրոցեսորն աշխատում է 10 միջուկով և 20 հոսքով: Այս պրոցեսորն արժի $999: Core X պրոցեսորների տեխնիկական բնութագրերը կարող եք տեսնել ներքևի աղյուսակում:
Մոտ ապագայում Intel-ը թողարկել է նաև 12,14,16 և 18 միջուկներով աշխատող Core i9 պրոցեսորներ: Core i9 Extreme պրոցեսորը լինելու է առաջին սպառողական դեսքթոփ պրոցեսորը, որն աշխատելու է 18 միջուկով և 36 հոսքով: Այն արժենալու է $1999: