Google-ն իր ձայնի ճանաչման պլատֆորմում ավելացրել է հայերենը և 20 այլ լեզուներ
Ամսաթիվ
Google-ն իր ձայնի ճանաչման պլատֆորմում ավելացրել է 21 նոր լեզուներ: Ուրախալի է, որ նոր լեզուների մեջ կա նաև հայերենը: Այսպիսով Google-ի ձայնի ճանաչման պլատֆորմում տվյալ պահին առկա են 119 լեզուներ: Նոր լեզուներն արդեն ավելացվել են Cloud Speech API պլատֆորմում և հասանելի են Google-ի բոլոր այն ծառայություններում, որտեղ հնարավորություն կա ձայնով տեքստեր թելադրել կամ որոնումներ կատարել (Translate, Gboard, Search և այլն):
Նոր լեզուներից բացի Google-ը Speech API-ում ավելացրել է նաև մեկ օգտակար ֆունկցիա: Այսուհետ հնարավոր կլինի ձայնով ասել սմայլիկի կամ էմոջիի անունը և Google-ը կհասկանա այն: Այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն անգլերենի համար: