Samsung Galaxy Note 8 սմարթֆոնն ունի 6.3 դույմանոց էկրան, 6 ԳԲ օպ. հիշողություն և կրկնակի տեսախցիկ
Ամսաթիվ
Galaxy Unpacked 2017 իրադարձության ժամանակ Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy Note 8 սմարթֆոնը: Այս մոդելն ունի 6.3 դույմանոց Super AMOLED էկրան՝ Quad HD+ թողունակությամբ (2960×1440): Սմարթֆոնի էկրանը կողքի հատվածներում ունի կորություն և զբաղեցնում է առաջնային մասի 82,98%-ը:
Սմարթֆոնների վրա հիմնականում տեղադրվելու է Samsung Exynos 8895 պրոցեսորով, իսկ որոշ երկրների համար՝ Qualcomm Snapdragon 835: Սմարթֆոնն ունի 6Գբ օպերատիվ հիշողություն և 64, 128 կամ 256 Գբ ներքին հիշողություն:
Հնարավորություն կա նաև երկրորդ SIM քարտի փոխարեն տեղադրել մինչև 256 Գբ ծավալ ունեցող microSD քարտ:
Հնարավորություն կա նաև երկրորդ SIM քարտի փոխարեն տեղադրել մինչև 256 Գբ ծավալ ունեցող microSD քարտ:
Samsung Galaxy Note 8 սմարթֆոնում ներդրված է կրկնակի հիմնական տեսախցիկ: Այն ներառում է 2 հատ 12 ՄՊ սենսոր և F1.7 ու F2.4 օբյեկտիվներ: Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է 8Մպ տեսախցիկ:
Սմարթֆոնի կրկնակի տեսախցիկի հնարավորությունները տեսնելու համար ստեղծվել են հատուկ ֆունկցիաներ. Live Focus ֆունկցիայով օգտատերերը կարող են ավելի լավ ընդգծել լուսանկարում առկա օբյեկտները, իսկ Dual Capture ֆունկցիայով կարող են միաժամանակ նկարել միևնույն օբյեկտը տարբեր հեռավորությունից:

Samsung Galaxy Note 8 սմարթֆոնն ունի IP68 ստանդարտին համապատասխան փոշու և ջրի պաշտպանություն: Սմարթֆոնն ունի Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 5.0 LE, ANT+, NFC և USB Type-C մոդուլները: Սմարոֆոնն ունի նաև ճնշման, աչքի և մատնահետքի սենսորներ:
Սմարթֆոնի մարտկոցը 3300 մԱ/ժ է, որը հնարավոր է նաև լիցքավորել անլար տարբերակով: Սմարթֆոնը վաճառքի կհանվի սեպտեմբերի 15-ից, իսկ նախնական պատվերներն արդեն մեկնարկել են: