Այս նոր գործիքով կարող եք լուսանկարով գտնել ցանկացած մարդու VK պրոֆիլը

Ամսաթիվ

Համացանցում հայտնվել է մի գործիք, որը թույլ է տալիս լուսանկարով որոնել մարդկանց: Պետք է ընդամենը բացել այս կայքը և ներբեռնել ցանկացած մարդու լուսանկար: Միակ պայմանն այն է, որ լուսանկարի վրա լինի միայն մեկ մարդու դեմք: Այնուհետև այս ծառայությունը կգտնի և կցուցադրի Vkontakte-ի այն պրոֆիլներն ու լուսանկարները, որտեղ կան այդ լուսանկարի վրա պատվերկված մարդու լուսանկարները: Քանի որ այս ծառայությունն աշխատում է մեքենակայան ուսուցմամբ և դեմքի ճանաչման գործառույթներով, այդ պատճառով բոլորովին պարտադիր չի, որ Vkontakte-ում այդ մարդու լուսանկարը համընկնի Ձեր կողմից տրամադրված լուսանկարի հետ:



Հետաքրքիր է նաև, որ այս ծառայությունը ցուցադրում է այլ մարդկանց պրոֆիլներ ու նկարներ, որոնց դեմքերն ինչ-որ չափով նման են տրամադրված լուսանկարում եղած դեմքին: Այսինքն, այս ծառայությունով կարող եք նաև գտնել Ձեր նմանակներին: Ցուցադրված յուրաքանչյուր պրոֆիլի վերևում գրվում է համընկման ցուցանիշը: Որքան բարձր է այս ցուցանիշը, այնքան մեծ է համընկման ճշտությունը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.:

  1. vonc gtnenq profile ? nkare berela chem karum gtnem sayte

    ReplyDelete