Xiaomi-ն ներկայացրեց 80 եվրոյանոց ուլտրաբյուջետային Redmi Go սմարթֆոնը

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց Android Go ծրագրի շրջանակներում ստեղծված ուլտրաբյուջետային Xiaomi Redmi Go սմարթֆոնը, որն արժի 80 եվրո: Սմարթֆոնն ունի 5 դյույմանոց էկրան (1280×720), Qualcomm Snapdragon 425 պրոցեսոր, 1ԳԲ օպերատիվ և 8/16ԳԲ ներքին հիշողություն: Հնարավորություն կա նաև երկրորդ SIM քարտի փոխարեն տեղադրել microSD հիշողության քարտ: 
Սմարթֆոնի մարտկոցը 3000 մ/Աժ է: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 8ՄՊ է, իսկ առջևինը՝ 5ՄՊ: Սմարթֆոնն աշխատում է Android 8.1 Oreo (Go Edition) օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն արդեն վաճառվում է եվրոպական երկրներում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն