Գործարկվել է ArCa համակարգի նոր կայքն ու հավելվածը

Ամսաթիվ

«Արմենիան Քարդ»-ը վերջապես օգտատերերին ներկացրեց թարմացված կայքն ու Android/iOS բջջային հավելվածները: ArCa համակարգում հնարավոր է միանգամից կցել մի քանի բանկային քարտեր և դրանցով վճարել ինչպես կոմունալ վճարները (մարզերն ու Արցախը ներառյալ), այնպես էլ ՃՈ տուգանքները, գույքահարկը և ավտոկայանատեղին: 


Քարտից քարտ փոխանցումները նույնպես առկա են այս համակարգում:



Նոր ArCa համակարգը փորձելու համար պետք է բացել https://cabinet.arca.am էջը: Այնուհետև անհրաժեշտ է գրանցվել էլեկտրոնային փոստով և կցել բանկային քարտը կամ քարտերը: Նոր ArCa-ն հին համակարգից ավտոմատ տեղափոխում է պահպանված խմբերը:


Նոր ArCa համակարգում հնարավոր է նաև ստեղծել  ավտոմատացված պարբերական վճարումները (օր. կոմունալ վճարումները): Հնարավորություն կա նաև հետևել կուտակային կենսաթոշակային համակարգի վճարումներին (այլ ծառայություններ բաժնում):



Ինչպես արդեն նշեցի, Arca-ն ներկայացրեց նաև Android և iOS բջջային հավելվածները, որոնք էլ ավելի են հեշտացնում վճարումներ կատարելու գործընթացը: 


Հավելվածներում կարող եք նաև քարտեզի վրա տեսնել մոտակա բանկոմատները: Հնարավորություն կա մուտք գործել հավելված մատնահետքի միջոցով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն