Lenovo-ի նոր «գազանը»՝ 12ԳԲ RAM, Snapdragon 855 պրոցեսոր, 4 տեսախցիկ (100 ՄՊ)

Ամսաթիվ

Lenovo ընկերությունը ներկայացրեց Z6 Pro սմարթֆոնը, որն իր տեխնիկական պարամետրերով չի ջիջում ժամանակակից ֆլագմաններին: Այս սմարթֆոնն ունի 6.39 դյույմանոց Full HD+ AMOLED էկրան, 6/12 ԳԲ օպերատիվ և 128/256/512ԳԲ ներքին հիշողություն, Snapdragon 855 պրոցեսոր (մինչև 3Գհց աշխատելու հնարավորությամբ), 4000 մԱ/ժ մարտկոց:


Z6 Pro սմարթֆոնի վրա տեղադրված է 4 տեսախցիկ (48Մպ, 16Մպ, 8ՄՊ և 2ՄՊ), որոնք միասին կարողանում են ստանալ 100 մեգապիքսելանոց լուսանկար: 


Hyper Video տեխնոլոգիայն թույլ է տալիս միաժամանակ վիդեո նկարել առջևի և հետևի տեսախցիկներով: 


Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 32ՄՊ է, որը տեղադրված է կաթիլանման կտրվածքի մեջ: Z6 Pro սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ: Սմարթֆոնն ունի նաև հատուկ հեղուկով աշխատող հովացման համակարգ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն