Այս հավելվածը թույլ է տալիս վիդեո նկարել iPhone-ի երկու տեսախցիկներով միաժամանակ

Ամսաթիվ

Filmic ընկերությունը թողարկել է DoubleTake հավելվածը, որը թույլ է տալիս վիդեո նկարել iPhone-ի երկու տեսախցիկներով միաժամանակ: Այս հավելվածի աշխատանքն առաջին անգամ ցուցադրվել էր iPhone 11-ի պրեզենտացիայի ժամանակ:



Նկարված վիդեոները հնարավոր է դնել կողք կողքի կամ իրար վրա (picture in picture): Նշեմ նաև, որ հնարավորություն կա նաև ընտրել տեսախցիկների միջև: 



Այսինքն կարող եք ընտրել առջևի տեսախցիկն ու հետևի տեսախցիկներից մեկը: Հավելվածն աշխատում է iOS 13-ով աշխատող iPhone XR, XS, XS Max, 11, 11 Pro և 11 Pro Max սմարթֆոնների վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն