Այսօրվանից Microsoft-ը դադարեցնում է Windows 7-ի ընդլայնված անվճար սպասարկումը

Ամսաթիվ

2020թ. հունվարի 14-ից Microsoft-ը դադարեցնում է Windows 7-ի ընդլայնված անվճար սպասարկումը: Հիշեցնեմ, որ հիմնական սպասարկումը դադարեցվել էր դեռևս 2015 թվականի հունվարի 13-ին: Նշեմ նաև, որ իրավաբանական անձինք դեռևս կարող են օգտվել վճարովի ընդլայնված սպասարկումից մինչև 2023 թվական հունվարը: Windows 7-ի սպասարկման դադարեցումը նշանակում է, որ այլևս չեն թողարկվելու թարմացումներ ու կրիտիկական սխալների շտկումներ: Microsoft-ը խորհուրդ է տալիս Windows 7-ի օգտատերերին անցում կատարել Windows 10-ի, սակայն, եթե դուք չեք ցանկանում հրաժարվել Windows 7-ից, ապա կարող եք շարունակել օգտվել:


Սպասարկման դադարեցումը չի ենթադրում, որ այլևս Windows 7-ը չի աշխատելու: Ըստ վիճակագրական տվյալների, Windows 7-ով այժմ աշխատում են ավելի քան 440 միլիոն համակարգիչներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն