Թուրքերը գնել են հայտնի հավելվածը և տվյալներ են գողանում

Ամսաթիվ


Հոկտեմբերի 3-ին jspenguin2017 օգտատերը GitHub-ում տեղեկացրել էր, որ Nano Defender հավելվածը վաճառել է թուրք ծրագրավորողների: Դեռևս այն ժամանակ մի շարք ծրագրավորողներ անհանգստություն հայտնեցին, թե ինչու է վաճառել անհայտ մարդկանց, ով է հետևելու կոդին և ինչու են նրանք ջնջել «Անվտանգության կանոնադրության» ֆայլը:



Nano Defender-ը բավականին հայտնի հավելվածը է, որը նախատեսած է ինտերնետ կայքերում գովազդներն արգելափակելու համար: Այն աշխատում է 
uBlock Origin և Nano AdBlocker հավելվածների հետ և ապահովում է, որպեսզի ինտերնետ կայքերը չհայտնաբերեն գովազդն արգելափակող հավելվածները:


Այսպիսով Nano Defender-ը գնելուց հետո թուրքերը թողարկել են 15.0.0.206 տարբերակը, որտեղ թաքցրել են GitHub-ում բացակայող ծրագրային կոդ, որը հավաքում է օգտատիրոջ մի շարք տվյալներ և ուղարկում է թուրք հեղինակներին (ip հասցե, ինտերնետ տրաֆիկ, բացվող կայքերի հասցեները. վեբ հարցման պարունակությունը և այլն): Այսինքն այս հավելվածը դարձել է թաքնված ինտերնետային լրտես, որը հավաքագրում է տվյալներ:

Ծրագրավորողների համայնքն արդեն իր դժգոհությունն է հայտնել այս կապակցությամբ: Հատկապես մեղադրում են հավելվածի նախկին տիրոջը, ով վաճառել է հավելվածը կասկածելի մարդկանց: Հավելվածի վրա աշխատող մնացած ծրագրավորողները բողոքում են նաև, որ վաճառքի գումարն ամբողջությամբ իրեն է վերցրել հեղինակը, սակայն նրանք նույնպես ժամանակ են ծախսել այս հավելվածը լավացնելու համար:

Տվյալ պահին հավելվածը ջնջված է Google Chrome-ի հավելվածների խանութից, սակայն եթե նախկինում դիտմամբ կամ պատահաբար տեղադրել եք այս հավելվածը, ապա այն շարունակելու է գողանալ Ձեր տվյալները: Նշվում է, որ Firefox-ի համանուն հավելվածը պատկանում է այլ մարդու և այնտեղ անհանգստանալու կարիք չկա:

Chrome-ում հավելվածների ցանկը տսենելու համար հասցեի դաշտում գրեք chrome://extensions: Խորհուրդ եմ տալիս այդ էջից ջնջեք կասկածելի հավելվածները: Իսկ եթե ունեք Nano Defender հավելվածը, ապա անպայման ջնջեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն