Sahman.in կայքում քարտեզի վրա ցուցադրվում են արցախցիների կամ թիկունքի տվյալ պահի կարիքները

Ամսաթիվ

CityBugs համակարգի վրա ստեղծել է Sahman.in հարթակը, որը թույլ է տալիս ՀՀ քարտեզի վրա ավելացնել արցախցիների կամ թիկունքի տվյալ պահի կարիքները: Սա ապակենտրոնացված ցանց է, որտեղ մարդիկ կամ կազմակերպությունները օգնում են իրար առանց միջնորդի: 

Կարիքի բավարարումն իր վրա կվերցնի այդ պահին կարիքը բավարարել ունակ քաղաքացին կամ կազմակերպությունը, կամ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինը: 


Սրանով մարդիկ ու համապատասխան մարմինները կարող են օգնել կարիքավորին՝ հաղթահարելու այս կամ այն խնդիրը արագ և արդյունավետ: Կարիքի բավարարումից հետո անձը որպես դրա բավարարման ապացույց տեղադրում է համապատասխան ծառայության իրականացման կամ ապրանքը տեղ հասցնելու նկարը, ապա փակում կարիքը, որից հետո կարիք բացած մարդն ուղղակի ընդունում է ապրանքը կամ մատուցված ծառայությունը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն