Reddit-ի օգտատերերը բարձրացրել են GameStop խաղերի խանութների ցանցի ակցիաների գինը 800%-ով

Ամսաթիվ


ԱՄՆ ֆոնդային բիրժաներում իսկական խառնաշփոթ են ստեղծել Reddit-ի օգտատերերը, ովքեր բարձրացրել են GameStop խաղերի խանութների ցանցի ակցիաների գինը 800%-ով: Ամեն ինչ սկսվել է u/ronoron օգտատիրոջ գրառումից, ով Melvin Capital ֆոնդի ներդրողներին մեղադրել է այն բանի մեջ, որ նրանք ցանկանում են խորտակել GameStop-ը և դրա հաշվին գումար վաստակել: 


Այսինքն ներդրողները կանխատեսելով այս և այլ ընկերությունների մոտակա վախճանը և խաղադրույքներ անելով ակցիաների գների նվազման վրա հարստանում են: GameStop-ը համակարգչային խաղերի վաճառքի հայտնի ցանց է, որի գործերը վերջերս այդքան էլ լավ չէին: 


Reddit-ի Wall Street Bets խմբի անդամները սկսել են զանգվածաբար գնել GameStop-ի ակցիաները, ինչը հետևանքով ստեղծվել է արհեստական պահանջարկ և գնաճ: 2 ամսվա ընթացքում GameStop-ի ակցիաների գներն աճել են 800%-ով՝ 16.56 դոլարից դառնալով 147.98 դոլար (հունվար 27 դրությամբ):


Ըստ S3 Partners վերլուծաբանների 2021թ. սկզբից GameStop-ի ակցիաների գների նվազման վրա խաղադրույք կատարող ներդրողներն արդեն կորցրել են 3.3 միլիարդ դոլար: Միայն հունվարի 22-ին, երբ ակցիաների գները բարձրացել են 51%-ով, ներդրողները կորցրել են 1.6 միլիարդ դոլար: Հունվարի 27-ի դրությամբ GameStop-ի ակցիաները ամենաշատ գնվող/վաճառվողներն էին:


Այս քաոսային իրավիճակը բնականաբար չէր կարող վրիպել պետական կառույցների ուշադրությունից: ԱՄՆ նախագահի աշխատակազմն արդեն հայտնել է, որ իրենց ուշադրության տակ է այս հարցը: Իլոն Մասկը նույնպես անդրադարձել է այս թեմային իր Թվիթերում, որտեղ տարածել է Wall Street Bets խմբի հղումն ու գրել Gamestonk մեկնաբանությունը: Սոցիալական ցանցերում Stonk մեմով ծաղրում են այն ներդրողներին, ովքեր կասկածելի ներդրումներ են անում գումար վաստակելու հույսով:


Նշեմ նաև, որ Robinhood և այլ բրոկերական հարթակներ ամբողջությամբ կամ մասամբ անջատել են տասնյակ ընկերությունների (AMC, GameStop, Nokia, Naked Brand, BlackBerry և այլն) ակցիաների առք ու վաճառքը այն բանից հետո, երբ WallStreetBets խմբի անդամները սկսել են զանգվածաբար գնել ակցիաները և արհեստական բարձրացնել գները: WallSteetBets-ի անդամները բնականաբար անդարդարձել են այս փաստին և մեղադրել են բրոկերական հարթակներին շուկան մանիպուլյացնելու մեջ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն