Flash տեխնոլոգիան վերջնական մահացավ: Ինչպես տեսնել ու փորձել հազարավոր խաղերի արխիվը

Ամսաթիվ

2020թ. դեկտեմբերի 31-ից Adobe-ը դադարեցրեց Flash Player-ի սպասարկումը: Սրա մասին Adobe-ը հայտարարել էր 2017 թվականի հունիսին: Այս ընթացքում բոլոր հայտնի դիտարկիչները ամբողջովին կամ որոշակի սահմանափակումներով արգելափակում էին ֆլեշով պատրաստված անիմացիաները: 

Տարիներ առաջ առանց Ֆլեշ տեխնոլոգիայի չէր կարելի պատկերացնել ինտերնետ կայքերի աշխատանքը, քանի որ այն լայնորեն օգտագործվում էր: Օրինակ նախկինում վիդեոհոսթինգային կայքերում վիդեոները ցուցադրվում էին Ֆլեշով:


Նույնը կարելի է ասել օնլայն խաղերի համար: Տարիների ընթացքում Ֆլեշ տեխնոլոգիան փոխարինվեց HTML5, WebGL և այլ տեխնոլոգիաներով և հաշվի առնելով Ֆլեշում առկա լուրջ անվտանգության բացթողումները որոշում կայացվեց դադարեցնել դրա գործունեությունը: 

2021թ. հունվարի 12-ից Adobe-ը սկսել է արգելափակել նաև ինտերնետ կայքերի Flash Player-ում ցուցադրվող նյութերը և իր կայքից հանել է Flash Player-ը ներբեռնելու հնարավորությունը: Այժմ այդ կայքում ցուցադրվում է Flash-ից հրաժարվելու ինֆորմացիան և Adobe-ը խորհուրդ է տալիս համակարգիչներից ջնջել Ֆլեշ փլեյերը:


Նշեմ նաև, որ Ֆլեշ անիմացիաներ ստեղծելու համար նախատեսված Adobe Flash ծրագիրը (նախկինում Macromedia Flash) տարիներ առաջ վերանվանվեց Adobe Animate և այժմ նույնպես կարելի է ներբեռնել և օգտվել այդ ծրագրից: Adobe-ը շարունակելու է զարգացնել այս ծրագիրը, որով ստեղծված անիմացիաները կարելի է էկսպորտ անել HTML5 և այլ ֆորմատների: Նույնիսկ հնարավորություն կա այս ծրագրով ստեղծված անիմացիաներն ու խաղերը էկսպորտ անել որպես բջջային հավելվածներ ու խաղեր:

2000-ական թվականներին եթե օգտվել եք համացանցից, ապա կհիշեք Ֆլեշով ստեղծված բազմաթիվ ու բազմաժանր խաղերն ու հետաքրքիր անիմացիաները: Բարեբախտաբար դրանք պահպանվել են Internet Archive կայքում: Հնարավորություն կա նաև ներբեռնել ամբողջ արխիվը համակարգչի մեջ, ինչը կարող եք գտնել բլոգի նախորդ գրառումներից մեկում

Իմ կողմից ստեղծված «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը նույնպես Adobe Flash տեխնոլոգիայով է ստեղծված, որը կարող եք շարունակել խաղալ Windows օպերացիոն համակարգում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն