Ներկայացվեց սրտի աշխատանքը, քնի որակն ու մարմնի ջերմաստիճանը չափող խելացի լամպ

Ամսաթիվ

Sengled ընկերությունը CES 2022 ցուցահանդեսում ցուցադրեց Smart Health Monitoring խելացի լամպը, որը կարողանում է հեռավորության վրա չափել մարդու սրտի աշխատանքը, ինչպես նաև քնի որակն ու մարմնի ջերմաստիճանը: Լամպում տեղադրված սենսորը արձակում է ռադիոալիքներ, որոնք անդրադառնում են մարդու մարմնից ու վերադառնում լամպ: Հնարավոր է տան մեջ գտնվող նմանատիպ լամպերը կապել մի ցանցի և դրանք կհետևեն տան մեջ գտնվող մարդու առողջությանը (օրինակ մարդու ընկնելու դեպքում կարող են ծանուցել հարազատներին կամ փրկարարներին): Նմանատիպ լամպերը վաճառքում կհայտնվեն 2022թ. վերջում: Լամպերն աշխատելու են Alexa և խելացի տան այլ համակարգերի հետ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն