SkyTerminal` առաջին կրիպտո տերմինալը Հայաստանում

Ամսաթիվ

Վերջին տարիներին, թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, ողջ աշխարհում լայն կիրառություն են գտել կրիպտոարժույթները և շարունակում են զարգանալ` ակտիվորեն ընդլայնելով կիրառության ոլորտները։ Այս պահին ամբողջ աշխարհում մոտ 114մլն մարդ հանդիսանում է կրիպտոյի սեփականատեր։ Այս ամենին զուգընթաց, առաջադեմ երկրներում սկել են լայն կիրառություն ունենալ կրիպտոարժույթներ գնող և վաճառող սարքերը, որոնց քանակը օրեցօր աճում է։ Ամբողջ աշխարհում դրանց թիվը հասնում է 33,800-ի, որից միայն 32,000 հատն ԱՄՆ-ում է։ Այս պահին ՀՀ-ում արդեն իսկ գործում է նմանատիպ կրիպտո տերմինալ, որը տեղադրվել է  SkyLabs-ի կողմից։

SkyLabs-ը էկոհամակարգ է, որի նպատակն է  կրիպտոարժույթները հասանելի դարձնել բոլորին:

SkyLabs-ի առաջին պրոդուկտը SkyTerminal-ն է՝ Հայաստանում առաջին կրիպտո ինքնասպասարկման տերմինալը: Տերմինալը թույլ է տալիս օգտատերերին անմիջապես գնել և վաճառել իրենց կրիպտո ակտիվները: Գործարքները կատարվում են ՀՀ դրամով, որն ավելի է հեշտացնում կրիպտոարժույթներ ձեռք բերելու ընթացքը։ SkyTerminal-ն այս պահին սպասարկում է Bitcoin, Ethereum և USDT արժույթները, սակայն շուտով սպասվում են նաև ավելացումներ։


SkyWallet-ը հատուկ կրիպտո դրամապանակ է, որն օգտագործվում է օգտատերերի կրիպտո ակտիվները պահելու համար, և թույլ է տալիս օգտատերերին ակնթարթորեն վաճառել և գնել ակտիվներ SkyTerminal-ի միջոցով: SkyWallet-ը շատ պարզ և հարմար գործիք է, որը կարելի է ակտիվացնել մի քանի րոպեում  https://skylabs.am կայքի միջոցով։


Այժմ Երևանի տարածքում տեղադրված է մեկ տերմինալ, բայց կազմակերպությունը նախատեսում է  ավելացնել դրանց քանակը։

Տերմինալն այս պահին տեղադրված է Ազատության 24/15 հասցեում` Բիզնես Պլազա կենտրոնի առաջին հարկում։ 


Միացեք SkyLabs-ի Telegram-յան էջին հետաքրքիր առաջարկների և հետագա թարմացումների համար՝  https://t.me/SkyTerminal

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն