Թողարկվել է GTA V խաղի թարմացված տարբերակը PlayStation 5 և Xbox Series X/S համար
Ամսաթիվ
Մարտի 15-ին թողարկվեց հայտնի GTA V խաղի թարմացված տարբերակը PlayStation 5 և Xbox Series X/S կոնսոլների համար: Սակայն Rockstar Games-ը սկսել է վերադարձնել խաղը նախօրոք գնած PlayStation-ի այն օգտատերերի գումարները, ում պրոֆիլներում ռեգիոնը նշված է Ռուսաստան: Հետաքրքիրն այն է, որ վերադարձած գումարը հնարավոր չի ծախսել կամ կանխիկացնել և այն մնալու է արգելափակված պրոֆիլի վրա:
Հիշեցնեմ, որ Ուկրաինայի դեպքերի հետ կապված Sony-ն վերջերս արգելափակեց PlayStation Store-ը Ռուսաստանի ռեգիոնի համար: Քանի որ նոր պրոֆիլ գրանցելուց երկրների ցանկում չկան մի շարք ԱՊՀ երկրներ, այդ պատճառով Հայաստանի օգտատերերի մեծ մասը գրանցվելուց նշել է Ռուսաստան և հիմա ընկել է արգելքի տակ: Այս պարագայում կամ պետք է նոր պրոֆիլ բացել և ռեգիոնը նշել օրինակ ԱՄՆ, կամ սպասել, մինչև պատերազմն ավարտվի և Sony-ն վերջնական որոշում կայացնի: Նշեմ, որ պրոֆիլի ռեգիոնը տվյալ պարագայում որոշիչ դեր ունի խաղերի լեզուների համար: Օրինակ ԱՄՆ նշելու դեպքում խաղերի ճնշող մեծամասնությունը կլինեն անգլերեն: