Sony-ն ներկայացրեց Xbox Game Pass-ի իր անալոգը` PS Plus Essentials, PS Plus Extra և PS Plus Premium (Deluxe)

Ամսաթիվ

Sony ընկերությունը ներկայացրեց բաժանորդագրման նոր ընդլայնված ծառայությունը, որը մինչ այժմ հայտնի էր պայմանական Spartacus անվանումով: Օգտատերերին հասանելի են լինելու երեք տարիֆներ՝ PS Plus Essentials, PS Plus Extra և PS Plus Premium: Առաջին ծառայությունը փաստացի հանդիսանալու է այժմյան PS Plus ծառայությունը: Այն նույն գնով (տարեկան 59.99 դոլար, ամսական 9.99 դոլար) խաղասերներին հնարավորություն է տալու խաղալ օնլայն, ամսական նվիրելու է երկու անվճար խաղ, առաջարկելու է զեղչված խաղեր և հնարավորություն է տալու խաղերի ընթացքը սինխրոնիզացնել ամպային հիշողության վրա:

PS Plus Extra ծառայությունը ներառելու է PS Plus Essentials ծառայությունը և օգտատերերի համար հասանելի է դարձնելու PS4 և PS5 կոնսոլների մոտ 400 խաղեր: Սկզբում օգտատերերին հասանելի են լինելու Death Stranding, God of War, Marvel’s Spider-Man, Marvel’s Spider-Man: Miles Morales, Mortal Kombat 11, Returnal և այլ հայտնի խաղեր: Այս ծառայության արժեքը ամսական 14.99 դոլար է, իսկ տարեկան 99.99 դոլար:

PS Plus Premium ծառայությունը ներառելու է նախորդ երկու ծառայությունները և տրամադրելու է PS3, PS2, PS և PSP կոնսոլների 340 լրացուցիչ խաղեր: Ընդ որում PlayStation 3-ի խաղերը հասանելի են լինելու միայն «ամպում» և հնարավոր չի լինի ներբեռնել կոնսոլի վրա: PS Plus Premium ծառայության արժեքը ամսական 19.99 դոլար է, իսկ տարեկան 119.99 դոլար: PS Plus Premium ծառայությունը հասանելի է դարձնելու նաև PS Plus Extra ծառայության խաղերի սթրիմինգային (ամպային) տարբերակները: Նշեմ, որ «սթրիմինգային» խաղերը հասանելի են լինելու ոչ բոլոր երկրներում: Մնացած երկրենրի համար լինելու է PlayStation Plus Deluxe ծառայությունը, որը  Premium-ից մի փոքր էժան է լինելու և ներառելու է PlayStation, PS2 և PSP կոնսոլների դասական խաղերը, որոնք հնարավոր կլինի ներբեռնել կոնսոլի վրա: Այսինքն Deluxe-ը դա նույն Premium-ի առանց խաղերի սթրիմինգի տարբերակն է: Ներկայացված նոր ծառայությունները հասանելի կլինեն ս.թ. հունիսից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն