Ինչ ցուցադրվեց Google I/O 2022 միջոցառման ժամանակ

Ամսաթիվ


Մայիսի 11-ին Google-ը անցկացրեց ամենամյա Google I/O միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեցին մի շարք ծրագրային և ապարատային նորույթներ: Եկեք համառոտ տեսնենք, թե ինչ ներկայացրեց Google-ը:

Pixel 7 և Pixel 7 Pro

Google-ը ցուցադրեց նոր ֆլագմանների արտաքին տեսքն ու որոշ տեխնիկական պարամետրեր: Google-ի երկրորդ սերնդի Tensor  չիպով աշխատող այս սմարթֆոնները հասանելի կլինեն աշնանը: Սմարթֆոնների տեսախցիկների ալյումինից բլոկը տեսքով նման է նախորդ սերնդի մոդելներին:


Pixel 6a


Google-ը նաև ներկայացրեց Pixel 6 և 6 Pro սմարթֆոնների բյուջետային տարբերակը, որը վաճառվելու է 449 դոլարով: Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի հուլիսի 28-ից: Այս մոդելն աշխատում է նույն Tensor պրոցեսորով, ինչը տեղադրված է 6 և 6 Pro մոդելներում:


Google Pixel Watch 


Շաբաթներ առաջ համացանցում արդեն տեղեկություններ ու լուսանկարներ էին տարածվել, որը Google-ը պատրաստվում է թողարկել իր առաջին սմարթ ժամացույցը՝ Google Pixel Watch-ը: Այսպիսով երեկ այն պաշտոնապես ներկայացվեց: Այն աշխատում է Wear OS 3 օպերացիոն համակարգով:


Pixel Buds Pro


Pixel Buds Pro նոր ականջակալներն ունեն առանձին 6 միջուկանի աուդիոչիպ, որը նախատեսված է ակտիվ ձայնամեկուսացման համար: Յուրաքանչյուր ականջակալում տեղադրված է 3 միկրոֆոն: Ականջակալներն ունեն նաև «թափանցիկ» ռեժիմ, որը դրսի ձայնը փոխանցում է ներս: Ականջակալներն ունեն նաև տարածական (spatial audio) ֆունկցիա: Մեկ լիցքավորումով ականջակալներն աշխատում են 31 ժամ (տուփի հետ): Հնարավորություն կա նաև լիցքավորել անլար ռեժիմով: Վառաքը կմեկնարկի հուլիսի 21-ից: Անաջակալներն արժեն 199 դոլար: Ականջակալները հասանելի են 4 գույներով:


Google Tensor պլանշետ


Google-ը ցուցադրեց նաև Tensor չիպով աշխատող պլանշետ, որն աշխատելու է մեծ էկրանների համար նախատեսված Android 12L օպերացիոն համակարգով: Այս պլանշետը նախատեսվում է թողարկել 2023 թվականին:

Google Wallet հավելված


Google-ը ներկայացրեց Wallet հավելվածը, որը նախատեսված է բանկային քարտեր, ավիատոմսեր, կուպոններ, սերտիֆիկատներ, ինչպես նաև մեքենայի թվային բանալիներ պահելու համար: Հավելվածում հնարավոր կլինի պահել նաև սկանավորվող անձնագրերն ու վարորդական վկայականները: Կարելի է ասել, որ սա ձևափոխված նախկինում հայտնի Google Pay հավելվածն է: 


Թարմացված Android 12L


Մեծ էկրանների համար նախատեսված Android 12L օպերացիոն համակարգի տակ ադապտացվել են ավելի քան 20 հավելվածներ (YouTube, TikTok, Google Maps և այլն): Android 12L-ի ծանուցումների կենտրոնը բաժանված է երկու հատվածների՝ կառավարող կոճակների և ծանուցումների: 


Drag’n’drop ֆունկցիայով հնարավոր կլինի մի հավելվածից պարունակությունը տեղափոխել այլ հավելված: Ինչ վերաբերում է Android 13-ին, ապա բետա տարբերակն արդեն հասանելի է ոչ միայն Pixel սարքերի վրա, այլև Asus, Lenovo, Xiaomi, OnePlus, realme, Vivo, Oppo և այլն:

Թարմացված Google Assistant

Google-ը թարմացրել է նաև ձայնային օգնականը: Հայտնվել է Look and Talk նոր գործառույթ Google Nest սարքերի համար, որը թույլ է տալիս նայել սարքին և միանգամից խոսել՝ առանց ասելու Ok Google: Հաշվի են առնվում ձայնի տոնը, գլխի դիրքը և այլն: 


Թարգմանող ակնոցներ

Google-ը ցուցադրեց նոր սմարթ ակնոցների մասին պատմող տեսահոլովակ: Այս ակնոցները թարգմանում են խոսակցությունը և էկրանին ցուցադրում տեքստը: Առայժմ մանրամասներ հայտնի չեն այս սարքի մասին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն