Ստեղծված է զարմացնելու համար։ HONOR X9b սմարթֆոնի նկարագրություն
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
HONOR ընկերությունը թողարկել է նոր X9b սմարթֆոնը։ Չնայած մատչելի գնին, նորույթը առանձնանում է մի շարք
հետաքրքիր բնութագրերով։ Օրինակ, այն ստացել է ավելի ամուր կառուցվածք, ինչի շնորհիվ դարձել է
անհավանականորեն դիմացկուն ընկնելու դեպքում։ Ստորև բերվածը նոր HONOR X9b-ի այն լավագույն որակների
ցանկն է, որոնք առնանձնացնում են նորույթը մրցակիցների շարքից։
Պրեմիում կարգի արտաքին
Արտադրողը որոշակի շքեղություն է հաղորդել միջին գնային սեգմենտի սմարթֆոնին։ Եվ իրո՛ք, HONOR X9b
ակնհայտորեն ավելի թանկ տեսք ունի, քան դրա իրական արժեքն է։ Սա առանձնակի նկատելի է նարնջագույն
տարբերակում։ Այն ստացել է հատուկ ծածկույթ, որը թե՛ արտաքնապես, թե՛ շոշափելիս՝ կաշի է հիշեցնում, ինչը ավելի
թանկ ու շքեղ տեսք է տալիս։ Տարբերանշանի ու տեսախցիկների բլոկի շրջանակի ձևավորումը ոսկեգույն է, ինչը
համահունչ է հետևի վահանակի հետ և կրկին շքեղության շեշտեր է հաղորդում։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgTsjxoNnnh68ushGtw4CIbiG4xtd58E4r86x9kPfrmPVrPSm3IsRTF8m8a9qFBqpurvu4xxVk9vaQ6hGY_6V5LT-rvCx1z8y6ac_AlsGWgCXJx9gdmkJPZzxpKEILPsFUw3Mzv_qE88qRLhP_rtmGUQ0WySN1NpZJOxLImrxiv1deS2Kq5_lCFj1iaPP6a/w640-h426/1.jpg)
Եթե գերադասում եք դասական լուծումներ, ապա հասանելի են նաև կանաչ ու սև տարբերակները։ Դրանք ևս պրակտիկ
են, քանի որ արտաքին ծածկույթը փայլատ է և չի կեղտոտվում։ Ընդ որում ոսկեգույն շեշտադրումներով սև տարբերակը
իր շքեղությամբ ձգտում է հետ չմնալ նարնջագույնից։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiD7VCbqHQ9aiNK5yChkn99gD-Fn8EXgJKFm5B5c4XUmLNV8MCyOyRuBKtkFJNtjK2GbqKRkzUaVdBk0xViKux8alvpWENiYkl6Fm83vWHRaA6Ndrm6JTsRBouUv3YuLlTiSyYJ41uolgi7znHbBTG0f2I9r7MB823gY-kEalhs95popbb5sqHyAZNZhXLC/w640-h426/2.jpg)
Պաշտպանվածություն
HONOR X9b-ն իր տեսակով եզակի սմարթֆոն է, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում պաշտպանվածությանը։
Նորույթը առանձնանում է HONOR Ultra-Bounce եռամակարդակ պաշտպանությամբ, որը կանխում է տարատեսակ
հետքերի առաջացումը կոշտ մակերևույթների հետ բախումների արդյունքում։
Հատուկ կառուցվածքը պաշտպանում է նաև դիսփլեյը, շրջանակը և հեռախոսի ներքին բաղադրիչ տարրերը։ HONOR-ը
օգտագործել է նոր մեղմիչ նյութ և ուժեղացված ապակի, որոնք դիմակայում են քերծվածքներին և ճաքերին։
Անհավանական դիսփլեյ
HONOR X9b-ը սարքավորված է ֆլագմանի մակարդակի մատրիցով։ Դա բարձր տվայնությամբ (1200*2652) 6,78-
դյույմանոց AMOLED-էկրանն է, որը առանձնանում է մինչև 120 Հց դինամիկ հաճախականությամբ և 1200 նիթ
առավելագույն պայծառությամբ։ Այսպիսի էկրանը հիանալի ընթերցվում է նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների տակ,
իսկ դրա պատկերը միշտ մնում է վառ, կոնտրաստային և սահուն։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjV_rfmFhPWfPj71vvZh9YJ_5CW9HEFRIztCA1XsKwG5dFUWg1j2XH-kb7OjgoGeg7ftpQavHQCAA7xcCyL9XPIZBXRKi6I6f5dQBsQftD5wJIV1W_8d1sGr3aPTmHSkkdUf5s4c4U32ofBf8tjQa-ofztXnODqY9jZG_RYV10nrvpVQwe7BDz-lFJoC7fm/w640-h426/3.jpg)
Ինժեներները չեն մոռացել նաև անվտանգության մասին։ HONOR X9b-ն կարող է հպարտանալ տեսողության
պաշտպանության բազմամակարդակ համակարգով։ Այստեղ կիրառված է բարձր հաճախականության լայնիմպուլսային
մոդուլացիա, որը չի հանգեցնում աչքերի ծանրաբեռնվածությանը։ Բացի այդ, էկրանի լուսավորությունը հարմարվում է
շրջակա պայմաններին, իսկ գիշերային ժամերին համակարգը նվազեցնում է կապույտ լույսի քանակությունը, որպեսզի
չխանգարի քնից առաջ մելատոնինի արտադրությանը։
Մեկ լիցքավորումով՝ երեք օր
Չնայած բարակ պրոֆիլին՝ HONOR X9b-ն համալրված է 5800 մԱժ տարողունակությամբ մարտկոցով։ Գերխիտ
կառուցվածքով մարտկոցը աչքի է ընկնում երկարակեցությամբ և ինքնավարության բարձր մակարդակով։ Մեկ
ամբողջական լիցքավորումը բավարար է երեք օր աշխատելու կամ 12 ժամ անընդհատ առցանց խաղալու համար։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjj-RG7x1ventrXa7cfCpj1ssthfSZGYy3WOOgz6batHqQcVAMSkKrvc7H9hmWMp2FanO_EtofjJj-jjhVXo34rxLyE_rzN0Ko7eLJ33uEsDEiFLDc-Qtg02BKhhZn4K-uU81p3S65eJ4yGlfLTUOSXLtdL_LruslIf1iGUoFQxW3qr1nnFH_fEchwU0kuu/w640-h426/4.jpg)
Արտադրողականություն
HONOR X9b-ի հիմքում ընկած է հզոր Snapdragon 6 Gen 1 պրոցեսորը՝ 12 Գբ օպերատիվ հիշողությամբ (ավագ
մոդելի դեպքում) և 256 Գբ կուտակիչով։ Եթե ինչ-ինչ պատճառներով օպերատիվ հիշողությունը բավարար չեղավ,
համակարգը կարող է տրամադրել ևս 8 ԳԲ։ Արդյունքում ստանում ենք 20ԳԲ ՕՀՍ։ Այն ապահովում է հեռախոսի վրա
երբևէ բացված գրեթե յուրաքանչյուր հավելվածի վայրկենական հասանելիությունը։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhobnlcndAuaj2w4cmXacy94-XfpThTXZmExU1DSpAE_DzqeKf4UUh0THsHLW2-pxTaUNaVeXJrjnRSW3_6kAyYJowENUzoGZgOJZthk1lkQz5C0HuGibtOsIAC8h41CIPTFvuTxBsax1K0kyLAbr4Z5wqotVumtqSK328dfW5jISgDqBuxmXY7DBEr5tyg/w640-h426/5.jpg)
Ձեզ լուսանկարիչ պատկերացրեք
Սմարթֆոնը սարքավորված է չորս տեսախցիկով՝ 16 Մպ սելֆիի համար, 2 Մպ սուպերմակրո լուսանկարների համար, 5
Մպ լայնաֆորմատ և 100 Մպ հիմնական։ Ընդ որում հիմնական սենսորը թույլ է տալիս լուսանկարների վրա մեծացնել
նույնիսկ ամենահեռավոր օբյեկտները։
Գին և մատչելիություն
Մեր շուկայում սմարթֆոնը ներկայացված է երեք գույնով՝ արևածագի նարնջագույն, զմրուխտե կանաչ և կեսգիշերային
սև։ Որպես ընտրություն հասանելի կլինի երկու համալրում՝
• 8 Գբ օպերատիվ և 256 Գբ ներկառուցված հիշողությամբ, որի արժեքն է 129 900 դ., սակայն տվյալ պահին առկա է անակնկալ առաջարկ՝ տարեվերջյան ակցիայի շրջանակներում սմարթֆոնը կառաջարկվի բացառիկ ՝ 109 900
դ. գնով
• 12 Գբ օպերատիվ և 256 Գբ ներկառուցված հիշողությամբ՝ 139 900 դ. արժեքով։ Այս իրապես վառ և
հիշվող սմարթֆոնը հարցրեք պաշտոնական գործընկերների վաճառասրահներում՝ TeamTelecom, Vega, ZigZag, VLV, Eldorado, Vesta: