Հայաստանում գործարկվել են Ozon պատվերների տրամադրման բրենդավորված կետերը

Ամսաթիվ

Ozon էլեկտրոնային առևտրի հարթակը Հայաստանի շուկա մուտ էր գործել ս.թ. հուլիսին, սակայն ծանրոցներն առաքում էր գործընկեր լոգիստիկ կազմակերպությունների միջոցով, ինչի հետևանքով պատվերների գնից բացի պահանջվում էր նաև վճարել լրացուցիչ առաքման գումար: Վերջերս Հայաստանում գործարկվել են պատվերների տրամադրման բրենդավորված կետեր: Առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երևանում: Մոտ ապագայում մի քանի տասնյակ կետեր կբացվեն ութ քաղաքներում, ինչպես նաև կավելանան Երևանում գտնվող կետերը: Նոր ստացման կետերը քարտեզի վրա կարող եք գտնել Ozon տարբերանշանով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն