Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Շաբաթվա հարցումը: Ռեալ Մադրիդ, թե՞ Բարսելոնա

Շաբաթվա հարցումը: Ռեալ Մադրիդ, թե՞ Բարսելոնա




Այս շաբաթվա վերջում կհանդիպեն իսպանական երկու ֆուտբոլային թիմեր, որոնք Հայաստանում ունեն բազմաթիվ աջակիցներ: Այսպիսով այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված երկու ֆուտբոլիային թիմերից որին են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Google Chrome ինտերնետ դիտարկիչ (Google Chrome` 85.67%, Mozilla Firefox` 13.33% ):

Կարդալ ավելին
Մադրիդի Ռեալը դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր

Մադրիդի Ռեալը դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր


Կարդալ ավելին
Իսպանիայի առաջնություն: Սպասվելիք խաղերը

Իսպանիայի առաջնություն: Սպասվելիք խաղերը



Իսպանիայի առաջնության վերջաբանը շատ լարված պայքարում է անցնելու: Բարսելոնան վերջին խաղերում կարողացավ կրճատել 10 միավորների տարբերությունը և այժմ Մադրիդի Ռեալը ունի 4 միավորի առավելություն: Սակայն Ռեալը հեշտ հանձնվողներից չի և մինչև վերջ պայքարելու է չեմպիոնական հերթական տիտղոսը նվաճելու համար: Լարված պայքար է ընթանում նաև լավագույն ռմբարկուների միջև: Ռոնալդուն 32 խաղում խփել է 40 գոլ, իսկ Մեսսին՝ 39 գոլ:  Երկու թիմերին էլ մնացել է խաղալ 6-ական հանդիպումներ: Ահա սպասվելիք խաղերը՝


Real Madrid-ին սպասվող խաղերը


Barcelona-ին սպասվող խաղերը


Կարդալ ավելին
Հունվարի 18-ին և 25-ին տեղի կունենա երկու էլ կլասիկո՝ Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ

Հունվարի 18-ին և 25-ին տեղի կունենա երկու էլ կլասիկո՝ Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ



Հունվարի 18-ին եւ 25-ին ականատես կլինենք «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայություններին: Հիշեցնեմ, որ անցած մրցաշրջանում այս երկու թիմերը հանդիպել են յոթ սուպեր կլասիկոներում: Այս մրցաշրջանում թիմերը արդեն հանդիպել են մեկ անգամ Իսպանիայի առաջնությունում: Այս հանդիպումների շարքը կշարունակվի արդեն այս տարվա Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում: Ռեալը 1/8-րդ եզրափակիչում հաղթահարեց Մալագայի արգելքը, իսկ Բարսելոնան Օսասունայի: Այսպիսով մոտակա 15 օրվա ընթացքում ականատես ենք լինելու երկու Սուպեր կլասիկոների:

Ռեալ Մադրիդ - Բարսելոնա   18.01.12թ.
Բարսելոնա - Ռեալ Մադրիդ    25.01.12թ.
Կարդալ ավելին
Մոտենում է հերթական իսպանական կլասիկոն: Ռեալ Մադրիդ թե Բարսելոնա

Մոտենում է հերթական իսպանական կլասիկոն: Ռեալ Մադրիդ թե Բարսելոնա



Մոտենում է այս տարվա հերթական իսպանական կլասիկոն, որը չափազանց լարված պայքար է խոստանում: Դեկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 01:00 (շաբաթ, կեսգիշերն անց) հերթական անգամ միմիանց են բախվելու Եվրոպական գրանդները և այս անգամ այլ է լինելու, քանի որ Ռեալ Մադրիդը այս մրցաշրջանում ֆանտաստիկ խաղ է ցուցադրում և կլասիկոյում պարզ կդառնա, թե  իրականում ինչի է ընդունակ այդ թիմը: Բարսելոնան էլ իր հերթին փորձելու է ապացուցել, որ վերջին մի քանի խաղերում գրանցված արդյունքները պատահականություններ էին և նա դեռ առաջվա մարզավիճակում է:



Կարդալ ավելին
Բարեգործական հանդիպում՝ Ռեալի և Յուվենթուսի երկրպագուների միջև

Բարեգործական հանդիպում՝ Ռեալի և Յուվենթուսի երկրպագուների միջև




Հայաստանում գործող Մադրիդի «Ռեալ» ու «Յուվենտուսի» ֆան ակումբները միավորվել են մեկ վեհ նպատակի համար: Տրիբունաներին ու հեռուստաէկրաններին փոխարինելու են գալիս ֆուտբոլային խաղադաշտերը, իսկ նպատակը մեկն է` օգնել քաղցկեղով հիվանդ փոքրիկներին:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ից բոլորին հրավիրում ենք «Խուլ-Համրերի մշակույթի պալատ»` դիտելու Realmadrid.am Castilla – «Սև-սպիտակ բանակ» (Juventus.am) հանդիպումը և մասնակից դառնալու բարեգործությանը:
Մուտքն ազատ է:
Հասցեն` Երևան, Եզնիկ Կողբացու 69

Բարեգործական այս միջոցառման վերաբերյալ ֆեյսբուքյան էջ այցելելու և ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք այստեղ:
Կարդալ ավելին
17 տարվա դադարից հետո Մադրիդի Ռեալը նորից տիրանում է Իսպանիայի գավաթին

17 տարվա դադարից հետո Մադրիդի Ռեալը նորից տիրանում է Իսպանիայի գավաթին



Մադրիդի Ռեալը հերթական Սուպեր Կլասիկոյում հաղթեց իր մրցակից Բարսելոնային և 17 տարվա դադարից հետո նորից տիրացավ Իսպանիայի գավաթին: Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի օր անց այս թիմերը միմյանց հետ մրցելու են նաև Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչում: Երեկվա խաղում հաղթեց Ժոզե Մոուրինյոյի հստակ մարտավարությունը, որի դեմ Պեպ Գվարդիոլան ոչինչ առաջարկել չկարողացավ: Փաստորեն, եթե հաշվենք, որ խաղում կար երեք հակամարտություն, ապա Ռեալը   հաղթեց բոլոր այդ հակամարտություններում՝

Ռոնալդու 1 - 0  Մեսի
Ռեալ Մադրիդ  1 - 0  Բարսելոնա
Ժոզե Մոուրինյո  1 - 0  Գվարդիոլա



Կարդալ ավելին
Բացառիկ երևույթ՝ 4 Էլ-Կլասիկո 3 շաբաթում

Բացառիկ երևույթ՝ 4 Էլ-Կլասիկո 3 շաբաթում



Ֆուտբոլասերներն այս տարի բացառիկ երևույթի են ականատես լինելու, քանի որ Իսպանիայի լավագույն 2 թիմերը հանդիպելու են բոլոր հնարավոր ճանապարհներում: Երկու թիմերն էլ կարող են կամ մրցաշրջանը լքել ձեռնունայն, կամ տիրանալ բոլոր հնարավոր տիտղոսներին: Դե ինչ, մեզ մնում է զինվել համբերությամբ և սպասել ակումբային ֆուտբոլի ամենասպասված հակամարտությանը, որն այս մրցաշրջանում տեղի է ունենալու 4 անգամ՝ 3 շաբաթվա ընթացքում:

17.04.2011   Իսպանիայի առաջնություն

20.04.2011    Իսպանիայի գավաթի եզրափակիչ

27.04.2011    Չեմպիոնների լիգա 1/2

04.05.2011   Չեմպիոնների լիգա 1/2
Կարդալ ավելին
Կական վերադառնում է

Կական վերադառնում է




Բրազիլիայի և Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Կական վերջապես ապաքինվեց և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ: Կական իր Twitter-ի էջում տեղադրել է այն մարզակոշիկները, որոնցով մի քանի օրից դուրս է գալու խաղադաշտ: Դրանց վրա գրված է` Jesus In First Place:

Կարդալ ավելին
Ինչ է կատարվում Չեմպիոնների Լիգայում

Ինչ է կատարվում Չեմպիոնների Լիգայում



Երեկ կայացավ չեմպիոնների լիգայի 1/8 եղրափակիչ փուլի վիճակահանությունը: Չգիտեմ դա ուրախանալու առիթ է տալիս, թե տխրելու, բայց արդեն սովորույթ է դարձել միշտ նույն թիմերի միջև խաղեր տեսնել: Կարծում եմ, որ ավելի հետաքրքիր կլիներ տեսնել տարբեր թիմերի մասնակցությամբ խաղեր: Ես, լինելով Մադրիդի Ռեալի կողմնակից (դիտավորյալ չեմ ասում երկրպագու, որովհետև իմ կարծիքով այդ բառը բոլորովին էլ համահունչ բառ չի ֆուտբոլային թիմերին աջակցման գործում, որովհետև երկրպագել կարելի է Աստծուն, իսկ ֆուտբոլային թիմերին մենք կարող ենք միայն աջակցել կամ կողմնակից լինել որևէ թիմի) ուրախ եմ, որ կրկին հանդիպելու ենք Լիոնի Օլիմպիկի հետ: Այս թիմը մեր համար վերջին տարիներին դարձել է անհաղթահարելի պատնեշ: Բայց ինձ թվում է, որ այս անգամ լրիվ ուրիշ թիմ է և լրիվ ուրիշ հանգամանքներ են: Դե ինչ հաջողություն մաղթենք բոլոր թիմերի կողմնակիցներին...


ՌՈՄԱ - ՇԱԽՏՅՈՐ
ՄԻԼԱՆ - ՏՈՏԵՆՀԵՄ
ՎԱԼԵՆՍԻԱ - ՇԱԼԿԵ 04
ԻՆՏԵՐ - ԲԱՎԱՐԻԱ
ՕԼԻՄՊԻԿ ԼԻՈՆ - ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
ԱՐՍԵՆԱԼ - ԲԱՐՍԵԼՈՆԱ
ՄԱՐՍԵԼ - ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ
ԿՈՊԵՆՀԱԳԵՆ - ՉԵԼՍԻ
Կարդալ ավելին