Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Wordle.am: Նոր հայերեն խաղ իմ և արհեստական բանականության կողմից 😊

Wordle.am: Նոր հայերեն խաղ իմ և արհեստական բանականության կողմից 😊

 


Արհեստական բանականությունների բազմազանության և զարգացման ֆոնին որոշեցի նեյրոցանցերի միջոցով ստեղծել հայտնի Wordle խաղի հայերեն տարբերակը:  Տվյալ խաղի պարագայում հիմնականում օգտագործել է Google Gemini  նեյրոցանցը, որը գեներացրել է ավելի քան 1000 տողանի HTML/JavaScript կոդի մոտ 90%-ը: Ինձ մնում էր կոդում ավելացնել 5 տառանի հայերեն բառեր, կատարել որոշ ծրագրային շտկումներ և տեղադրել խաղը համացանցում:


Wordle խաղում պետք է 6 փորձով գուշակեք տվյալ օրվա 5 տառանի բառը, որը նույն է բոլորի օգտատերերի մոտ: Տվյալ օրվա բառում առկա ճիշտ գուշակած տառերը ներկվում են դեղին, իսկ եթե գուշակում եք նաև տառերի տեղերը, ապա՝ կանաչ:


Փորձել եմ մի փոքր կատարելագործել համացանցում առկա ստանդարտ Wordle խաղերը և Wordle.am խաղում ավելացրել հետևյալ հնարավորությունները՝

➤Տեսնել և խաղալ նախորդ օրերի բառերը
➤Ինտերնետ դիտարկչի հիշողության մեջ ավտոմատ պահպանվում և հետագայում բեռնվում է ընտրված օրվա խաղի ընթացքը
➤Գունային երկու համակարգ (սև և սպիտակ)
➤Ստեղնաշարի երկու դասավորություն (ԱՍԴ և ԱԲԳ)
➤Բջջային սարքերի ադապտացում

Կարդալ ավելին
Microsoft Edge դիտարկչում փոխվել է ինտերնետի բացակայության ժամանակ ցուցադրվող խաղը

Microsoft Edge դիտարկչում փոխվել է ինտերնետի բացակայության ժամանակ ցուցադրվող խաղը

 

Microsoft ընկերությունը փոխել է Edge դիտարկչում ներդրված խաղը, որը ցուցադրվում է ինտերնետ կապի բացակայության ժամանակ (Google Chrome-ի դինոզավրի խաղի նման): Սերֆինգի խաղը փոխարինվել է դահուկային սպորտով: Խաղը կառավարվում է մկնիկով կամ ստեղնաշարով: Պահանջվում է որքան հնարավոր է շատ ժամանակում դահուկներով հաղթահարել խոչընդոտները և փախչել սառցե մարդուց: Ինտերնետի առկայության դեպքում խաղը կարող եք բացել այցելելով edge://surf  էջը:
Կարդալ ավելին
Ծրագրավորողներից մեկը ստեղծել է Quake խաղի պատճենը, որի ծավալը 13 ԿԲ է և այն հնարավոր է խաղալ դիտարկչում

Ծրագրավորողներից մեկը ստեղծել է Quake խաղի պատճենը, որի ծավալը 13 ԿԲ է և այն հնարավոր է խաղալ դիտարկչում

Ծրագրավորողներից մեկը մեկ ամսում ստեղծել է Quake խաղի պատճենը, որը կոչվում է Q1K3: Խաղը ստեղծվել է Js13kGames մրցույթի համար: Հետաքրքիրն այն է, որ խաղի ծավալը 13 ԿԲ է: Այս խաղը հնարավոր է անվճար խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում: Խաղում հասանելի են երկու խաղամակարդակներ: Խաղում առկա են ձայնային էֆեկտներ, դինամիկ լուսավորություն և օրիգինալ սաունդթրեքը: Խաղը ստեղծվել է JavaScript-ով: Խաղամակարդակները ստեղծելու համար հեղինակը օգտվել է TrenchBroom խմբագրիչից:

Կարդալ ավելին
Համացանցում հայտնվել է 2020 թվականի իրադարձություններին նվիրված հետաքրքիր խաղ

Համացանցում հայտնվել է 2020 թվականի իրադարձություններին նվիրված հետաքրքիր խաղ


Համացանցում հայտնվել է մի հետաքրքիր օնլայն խաղ, որտեղ ներկայացված են 2020թ. իրադարձությունները: Խաղում տեղ են գտել Ավստրալիայի հրդեհները, կորոնավիրուսը, կարանտինը, խանութների հերթերը, զուգարանի թղթերը, վիդեոզանգերը, TikTok-ը, սևամորթ Ջորջ Ֆլոյդի ցույցերը, ԱՄՆ նախագահի ընտրությունները և այլն: Մի խոսքով ստացվել է 2D գրաֆիկայով ու հաճելի երաժշտությունով կարճ ու հետաքրքիր խաղ, որը հնարավոր է խաղալ ինչպես համակաչգով, այնպես էլ բջջային սարքերով:

Կարդալ ավելին
Flash տեխնոլոգիան վերջնական մահացավ: Ինչպես տեսնել ու փորձել հազարավոր խաղերի արխիվը

Flash տեխնոլոգիան վերջնական մահացավ: Ինչպես տեսնել ու փորձել հազարավոր խաղերի արխիվը

2020թ. դեկտեմբերի 31-ից Adobe-ը դադարեցրեց Flash Player-ի սպասարկումը: Սրա մասին Adobe-ը հայտարարել էր 2017 թվականի հունիսին: Այս ընթացքում բոլոր հայտնի դիտարկիչները ամբողջովին կամ որոշակի սահմանափակումներով արգելափակում էին ֆլեշով պատրաստված անիմացիաները: 

Տարիներ առաջ առանց Ֆլեշ տեխնոլոգիայի չէր կարելի պատկերացնել ինտերնետ կայքերի աշխատանքը, քանի որ այն լայնորեն օգտագործվում էր: Օրինակ նախկինում վիդեոհոսթինգային կայքերում վիդեոները ցուցադրվում էին Ֆլեշով:


Նույնը կարելի է ասել օնլայն խաղերի համար: Տարիների ընթացքում Ֆլեշ տեխնոլոգիան փոխարինվեց HTML5, WebGL և այլ տեխնոլոգիաներով և հաշվի առնելով Ֆլեշում առկա լուրջ անվտանգության բացթողումները որոշում կայացվեց դադարեցնել դրա գործունեությունը: 

2021թ. հունվարի 12-ից Adobe-ը սկսել է արգելափակել նաև ինտերնետ կայքերի Flash Player-ում ցուցադրվող նյութերը և իր կայքից հանել է Flash Player-ը ներբեռնելու հնարավորությունը: Այժմ այդ կայքում ցուցադրվում է Flash-ից հրաժարվելու ինֆորմացիան և Adobe-ը խորհուրդ է տալիս համակարգիչներից ջնջել Ֆլեշ փլեյերը:


Նշեմ նաև, որ Ֆլեշ անիմացիաներ ստեղծելու համար նախատեսված Adobe Flash ծրագիրը (նախկինում Macromedia Flash) տարիներ առաջ վերանվանվեց Adobe Animate և այժմ նույնպես կարելի է ներբեռնել և օգտվել այդ ծրագրից: Adobe-ը շարունակելու է զարգացնել այս ծրագիրը, որով ստեղծված անիմացիաները կարելի է էկսպորտ անել HTML5 և այլ ֆորմատների: Նույնիսկ հնարավորություն կա այս ծրագրով ստեղծված անիմացիաներն ու խաղերը էկսպորտ անել որպես բջջային հավելվածներ ու խաղեր:

2000-ական թվականներին եթե օգտվել եք համացանցից, ապա կհիշեք Ֆլեշով ստեղծված բազմաթիվ ու բազմաժանր խաղերն ու հետաքրքիր անիմացիաները: Բարեբախտաբար դրանք պահպանվել են Internet Archive կայքում: Հնարավորություն կա նաև ներբեռնել ամբողջ արխիվը համակարգչի մեջ, ինչը կարող եք գտնել բլոգի նախորդ գրառումներից մեկում

Իմ կողմից ստեղծված «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը նույնպես Adobe Flash տեխնոլոգիայով է ստեղծված, որը կարող եք շարունակել խաղալ Windows օպերացիոն համակարգում:

Կարդալ ավելին
Counter-Strike 1.6 օնլայն շութերը արդեն կարող եք անվճար խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում

Counter-Strike 1.6 օնլայն շութերը արդեն կարող եք անվճար խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում


Counter-Strike 1.6 դասական խաղն արդեն հնարավոր է անվճար խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում՝ առանց գրանցվելու և մեծ ծավալի ֆայլեր ներբեռնելու:


Պետք է ընդամենը բացել այս կայքը, ընտրել ազատ սերվերներից մեկը և միանալ խաղին: Առաջին անգամ բացվելուց մոտ 30 վայրկյան կներբեռնվեն անհրաժեշտ ֆայլերը և խաղը կսկսի:


Նշեմ, որ հնարավոր է նաև ֆիլտրեր սերվերները ըստ մի քանի պարամետրերի (երկիր, քարտեզ, վարկանիշ, մարդկանց քանակ և այլն): Գրանցվելու դեպքում հնարավորություն է տրվում օգտվել կայքի մի քանի առավելություններից (օրինակ ունենալ առանձին սերվեր, խաղում գնումներ կատարել և այլն):

Կարդալ ավելին
Մոտ 7000 ռետրո խաղեր հնարավոր է օնլայն խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում

Մոտ 7000 ռետրո խաղեր հնարավոր է օնլայն խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում


Internet Archive կայքում տարիներ առաջ տեղադրվել էին MS-DOS-ի բազմաթիվ խաղեր, որոնք հնարավոր էր ակնթարթորեն բացել և խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում: Վերջերս այս խաղերի ցանկը համալրվել է ևս 2500-ով և տվյալ պահին մոտ 7000 խաղ հնարավոր է խաղալ այս կայքում: 


Այս խաղերի շարքում կարող եք գտնել հայտնի DOOM, Jurassic Park, Mortal Kombat և բազմաթիվ այլ խաղեր:

Կարդալ ավելին
Ստեղծվել է օնլայն Super Mario, որտեղ կարող եք այլ մարդկանց հետ խաղալ «Արքայական մարտեր»

Ստեղծվել է օնլայն Super Mario, որտեղ կարող եք այլ մարդկանց հետ խաղալ «Արքայական մարտեր»



InfernoPlus օգտատերը ստեղծել է Super Mario Bros խաղի օնլայն տարբերակը, որն անվճար հասանելի է հետևյալ կայքում: Mario Royale կոչվող խաղի առանձնահատկությունն այն է, որ այն հնարավոր է օնլայն խաղալ այլ մարդկանց հետ` «Արքայական մարտեր» ռեժիմում: Մի «մարտի» մասնակիցների թիվը սկզբնական շրջանում 99 էր, սակայն տեխնիկական խնդիրներից խուսափելու համար այն տվյալ պահին 75 է:



Նշեմ, որ Mario Royale հնարավոր է խաղալ ինչպես ստեղնաշարով, այնպես էլ խաղային ջոյսթիքներով: Շտապեք խաղալ այս հետաքրքիր խաղը, քանի որ մեծ հավանականություն կա, որ Nintendo-ն ամեն կերպ կպայքարի այս խաղը փակելու դեմ:

Կարդալ ավելին
Google-ի որոնման արդյունքներում կարող եք խաղալ հայտնի Snake խաղը

Google-ի որոնման արդյունքներում կարող եք խաղալ հայտնի Snake խաղը


Google ընկերությունն ունի բազմաթիվ թաքնված խաղեր ու էֆեկտներ, որոնք ցուցադրվում են հատուկ բառեր որոնելու դեպքում (օրինակ solitaire և tic-tac-toe խաղերի մասին կարող եք կարդալ այստեղ): Վերջերս Google-ի որոնման արդյունքներում ավելացել է նաև հայտնի Snake խաղը, որը տեսնելու համար բավական է որոնել Snake բառը:

Կարդալ ավելին
Այս խաղում հաղթելու համար պետք է շատ արագ փոխեք ինտերնետ դիտարկչի պատուհանի չափսերը

Այս խաղում հաղթելու համար պետք է շատ արագ փոխեք ինտերնետ դիտարկչի պատուհանի չափսերը


Chrome Experiments նախագծի շրջանակներում ստեղծվել է մի հետաքրքիր ու յուրօրինակ կայք, որը կոչվում է Super Resize Me: Այս կայքը բացելուց հետո պետք է ինտերնետ դիտարկչի պատուհանի չափսը փոքրացնեք և հավասարեցնեք կայքում ցուցադրված շրջանակի չափսերին: Թվում է թե հեշտ գործ է, սակայն այս ամենը պետք է անեք շատ արագ և փորձեք հնարավորինս շատ միավորներ հավաքել:


Դե ինչ, խաղացեք ու մեկնաբանությունններում գրեք, թե որքան միավոր կարողացաք հավաքել:

Կարդալ ավելին
Google-ի որոնման արդյունքների մեջ կարող եք միանգամից խաղալ solitaire և tic-tac-toe խաղերը

Google-ի որոնման արդյունքների մեջ կարող եք միանգամից խաղալ solitaire և tic-tac-toe խաղերը


Google-ը շարունակում է կատարելագործել իր որոնման արդյունքների էջը և աշխատում է ավելի շատ ինֆորմացիա միանգամից ներկայացնել օգտատերերին: Այս ուղղությամբ կատարվող վերջին նորամածություններից են solitaire և tic-tac-toe խաղերը, որոնք հնարավոր է միանգամից խաղալ Google-ի որոնման արդյունքների մեջ, եթե որոնեք այդ խաղերի անունները: 


tic-tac-toe խաղը հնարավոր է խաղալ ինչպես համակարգչի հետ, այնպես էլ Ձեր կողքը գտնվող ընկերոջ հետ: Նշեմ նաև, որ այս խաղերը աշխատում են նաև այն բջջային հեռախոսների վրա:


Այսինքն այլևս կարիք չկա ներբեռնել այս խաղերը: Այնհրաժեշտ է ընդամենը բացել Google-ը և որոնել համապատասխան խաղը:
Կարդալ ավելին
Ինչպես խաղալ Բասկետբոլ Facebook Messenger-ում

Ինչպես խաղալ Բասկետբոլ Facebook Messenger-ում



Վերջերս անդրադարձել էի Facebook Messenger-ում թաքնված շախմատի մասին, որը հնարավոր էր ակտիվացնել հատուկ հրամանով: Պարզվում է, որ Ֆեյսբուքում կա նաև թաքնված բասկետբոլ խաղ: Դա ակտիվացնելու համար պետք է Մեսենջերում ուղարկել բասկետբոլի գնդակ, որի վրա սեղմելով զրուցակիցները կարող են խաղալ բասկետբոլ: Այս հնարքը չի աշխատում Messenger-ի վեբ տարբերակում և հնարավոր է ակտիվացնել միայն բջջային հեռախոսի Messenger-ով:
Կարդալ ավելին
Super Mario Bros. խաղը դարձավ 30 տարեկան

Super Mario Bros. խաղը դարձավ 30 տարեկան

Ժամանակակից խաղերն ունեն հզոր գրաֆիկաներ ու սցենարներ, սակայն Super Mario Bros. խաղ թողարկումից 30 տարի անց այն դեռևս մնացել է նույնքան սիրելի ու ակտուալ: 90-ական թվականներին Nintendo և Dendy խաղային համակարգերի վրա այս խաղը չուներ մրցակիցներ և ամենահայտնի խաղն էր: Այժմ կարելի է գտնել տասնյակ Mario խաղեր, որոնք գրաֆիկայով և լեվելներով ավելի լավն են ու հզոր, սակայն ինձ համար օրիգինալ տարբերակն ավելի լավն է ու հետաքրքիր:


Նշեմ, որ այժմ բոլորովին պարտադիր չի ունենալ Nintendo կամ այլ խաղային սարք, որպեսզի կարողանաք խաղալ այս խաղը: Անհրաժեշտ է ընդամենը բացել ինտերնետ դիտարկիչը և վերջ:

Կարդալ ավելին
Հայտնի StarCraft խաղն արդեն հնարավոր է խաղալ ինտերնետ դիտարկչում

Հայտնի StarCraft խաղն արդեն հնարավոր է խաղալ ինտերնետ դիտարկչում

StarCraft հայտնի խաղը ստեղծվել է Blizzard Entertainment-ի կողմից հեռավոր 1998 թվականին: Այժմ HTML5-ի հնարավորությունների շնորհիվ այս խաղը կարելի է խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում: GitHub կայքում տեղադրվել է նաև այս խաղի կոդերն: Առայժմ խաղի HTML5 տարբերակն ամբողջական չի, սակայն այն գտնվում է պատրաստման փուլում:
Կարդալ ավելին
Ստուգեք գույներ տարբերելու Ձեր ունակությունը

Ստուգեք գույներ տարբերելու Ձեր ունակությունը


Գույները տարբերելու ունակությունը մարդկանց մոտ տարբեր է: Դա է վկայում վերջերս համացանցում տեղադրված զգեստը, որը ոմանց աչքին երևում էր ոսկեգույն և սև, իսկ մնացածին՝ կապույտ և սև: Առաջարկում եմ անցնել ներքևում ներկայացված թեստը և ստուգել գույներ տարբերելու Ձեր ունակությունը: Նշեմ, որ ես կարողացա հավաքել 27 միավոր: Խաղում հարկավոր է ներկայացված գույներից ընտրել այն գույնը, որը թեթևակի տարբերվում է մնացածից:

Կարդալ ավելին
Խաղացեք Pac-Man խաղը Google Maps-ի վրա

Խաղացեք Pac-Man խաղը Google Maps-ի վրա



Google Maps ծառայությունում հայտնվել է նոր ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է քարտեզի վրա խաղալ դասական Pac-Man խաղը: Առայժմ հայտնի չէ, թե ինչքան ժամանակով է հայտնի այս ֆունկցիան, սակայն այն բականին հետաքրքիր ու զվարճալի է ստացվել: Խաղալու համար պետք է սեղմել Google Maps-ի էջի ներքևում հայտնված նոր կոճակը:



Այնուհետև տվյալ փողոցի վրա կհայտնվեն  Pac-Man-ի հերոսները: Եթե այնուամենայնիվ տվյալ փողոցի վրա հնարավոր չի լինի խաղալ, ապա կարող եք սեղմել «I’m feeling lucky»  կոճակը և հայտնվել այնպիսի փողոցի վրա, որտեղ հնարավոր է խաղալ:



Բջջային սարքերի վրա նույնպես հասանելի է այս խաղը, սակայն պետք է քարտեզի վրա գտնեք հատուկ վայրեր, որտեղ տեղադրված է PacMan-ի նշանը:
Կարդալ ավելին
Ֆլեշ խաղ: Փորձեք սպանել թագավորին

Ֆլեշ խաղ: Փորձեք սպանել թագավորին



Խաղում անհրաժեշտ է սեղմած պահել ստեղնաշարի «Spacebar» կոճակը այնքան ժամանակ, մինչև վերևի կարմիր գիծն ամբողջությամբ լցվի: Սակայն հենց թագավորը շրջվում է, պետք է թողնել այդ կոճակը: Սպանելուց հետո արդեն Դուք եք դառնում թագավորը և պետք է այնպես անեք, որպեսզի Ձեզ չկարողանան սպանել:
Կարդալ ավելին
Ինչպես խաղալ MS-DOS-ի հին խաղերն անմիջապես ինտերնետ դիտարկչում

Ինչպես խաղալ MS-DOS-ի հին խաղերն անմիջապես ինտերնետ դիտարկչում


Internet Archive նախագծի ջանքերով այդ կայքում տեղադրվել են MS-DOS-ի ավելի քան 2300 հին խաղեր: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է EM-DOSBOX էմուլյատորը, որը թույլ է տալիս անմիջապես ինտերնետ դիտարկչում խաղալ MS-DOS-ի խաղերը: Այսինքն կարիք չկա դրանք ներբեռնել համակարգչի մեջ: Պարզապես ցուցակից ընտրեք խաղը և խաղացեք: 



Հիշեցնեմ, որ հետևյալ կայքով հնարավոր է ինտերնետ դիտարկչում խաղալ Nintendo համակարգչի հին խաղերը: Դե ինչ, ձեզ մնում է բացել ցուցակը և վերադարձնել մանկության հիշողությունները:
Կարդալ ավելին
Դինոզավրի թաքնված խաղ Google Chrome-ում

Դինոզավրի թաքնված խաղ Google Chrome-ում


Ինտերնետի բացակայության ժամանակ որևէ կայք բացելու դեպքում Ձեզանից շատերը հավանաբար տեսել են այս դինոզավրին, որի ձեռքերը շատ կարճ են և նա չի կարողանում դիպչել ինտերնետին:

Մի քանի շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ Google Chrome-ի փորձնական բետա տարբերակներում կա թաքնված խաղ, որտեղ ինտերնետի բացակայության պայմաններում հնարավոր է կառավարել այդ դինոզավրին: Վերջապես այդ խաղն արդեն հասանելի է նաև Google Chrome-ի ստաբիլ տարբերակների և Անդրոիդ հեռախոսների Chrome հավելվածների վրա: 



Խաղալու համար անջատեք համակարգիչն ինտերնետից և Google Chrome-ով բացեք որևէ կայք: Դինոզավրին տեսնելուց հետո ստեղնաշարի վրա սեղմեք բացակ (space, Пробел) և խաղը կսկսվի: Այնուհետև պետք է խաղի ընթացքում սեղմել նույն կոճակը և թռնել կակտուսների վրայով: Խաղի վերջում ցուցադրվում է ընթացիկ և Ձեր կողմից վաստակած առավելագույն միավորները:
Կարդալ ավելին
Հետաքրքիր օնլայն խաղ: Աջ, թե՞ ձախ

Հետաքրքիր օնլայն խաղ: Աջ, թե՞ ձախ



Խաղի ընթացքում ցուցադրվում են աջ կամ ձախ ձեռքեր և խաղացողը պետք է գուշակի, թե որ ձեռքն է ցուցադրվում: Առաջին հայացքից հեշտ խաղ է թվում, բայց փորձեք պատասխանել որքան հնարավոր է արագ:
Կարդալ ավելին