Դինոզավրի թաքնված խաղ Google Chrome-ում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh06eAGgpaLDn6FMrzfGx0xUVgWdA5C6RjML8qAH94kfrtPut3TyQASfOYxu7KSfW6_SVPZ_PTvx3v1qvv5U7jvKRrQtWukzbm3R0LyuwbnXy6geomDeZgR0hpm2hPPVwgC-3A2792alW25/s1600/2014-12-04+15-26-58+Screenshot.png)
Ինտերնետի բացակայության ժամանակ որևէ կայք բացելու դեպքում Ձեզանից շատերը հավանաբար տեսել են այս դինոզավրին, որի ձեռքերը շատ կարճ են և նա չի կարողանում դիպչել ինտերնետին:
Մի քանի շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ Google Chrome-ի փորձնական բետա տարբերակներում կա թաքնված խաղ, որտեղ ինտերնետի բացակայության պայմաններում հնարավոր է կառավարել այդ դինոզավրին: Վերջապես այդ խաղն արդեն հասանելի է նաև Google Chrome-ի ստաբիլ տարբերակների և Անդրոիդ հեռախոսների Chrome հավելվածների վրա:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgNlxqIY4FAjKQ_BvlmkARhArzwkwzn_HLUCojmTql224f2WcAp6mSSmh7vXgvJgdw1OAoPO46jCpYkZ2iz7aU3ut6V9iKnO8l0gthznNiCbHtVyV8ydyvjxR_-Nf9rTzGXx91Gs6lh7r6k/s1600/2014-12-04+15-27-20+Screenshot.png)
Խաղալու համար անջատեք համակարգիչն ինտերնետից և Google Chrome-ով բացեք որևէ կայք: Դինոզավրին տեսնելուց հետո ստեղնաշարի վրա սեղմեք բացակ (space, Пробел) և խաղը կսկսվի: Այնուհետև պետք է խաղի ընթացքում սեղմել նույն կոճակը և թռնել կակտուսների վրայով: Խաղի վերջում ցուցադրվում է ընթացիկ և Ձեր կողմից վաստակած առավելագույն միավորները: