Gangnam Style-ի պատճառով Youtube-ի հաշվիչի հետ կապված խնդիրներ են առաջացել
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgUri9-ap6zdfmwzpHaOBtBNtY-VVvicoUGhzNXc36m4hMmpHmXHkEwCDS6vlNDL2MbpgtR61S0GBrfBfX26puyuMKWGPIFCY5rS9Dptd8FG3QZR6Ai7cxu25APPwf-1bYkFyiI_PlXSWav/s1600/gangnam-style-dance.gif)
Ժամանակին Gangnam Style տեսահոլովակից և դրա ցուցադրումների ռեկորդային քանակից այնքան ենք խոսել, որ գնալով մարդիկ հոգնեցին այդ թեմայից և այս տեսահոլովակը կարծես գնալով ավելի քիչ ուշադրության արժանացավ: Սակայն պարզվում է, որ այդ ցուցադրումների քանակը շարունակում է մեծ արագությամբ աճել և դրա պատճառով խնդիրներ են առաջացել Youtube-ի հաշվիչի հետ կապված:
Պատճառն այն է, որ Youtube-ի ծրագրավորողները այն ժամանակ չէին կարող ենթադրել, որ կգտնվի մի տեսահոլովակ, որի ցուցադրումների քանակը կգերազանցի Int32-ի առավելագույն արժեքը: Հիշեցնեմ, որ Int32-ի առավելագույն արժեքն է 2,147,483,647: Այսպիսով Youtube-ի ծրագրավորողները ստիպված փոխել են այդ հաշվիչի ներքին կառուցվածքը և այժմ այն արդեն կարող է ցուցադրել ավելի մեծ թվեր: