Օֆլայն քարտեզների Maps.me Pro հավելվածը դարձել է ամբողջովին անվճար

Maps.me ծրագրի քարտեզները շատ ճշգրիտ ու մանրամասն են պատրաստված: Օրինակ Երևանի քարտեզը հաճելիորեն զարմացնում է իր ճշտությամբ:

Նախկինում Maps.me ծրագրի Pro տարբերակը վճարովի էր, իսկ այժմ այն դարձել է ամբողջովին անվճար: Մի խոսքով, եթե ցանկանում եք սմարթֆոնի կամ պլանշետի վրա ունենալ քարտեզ և առանց ինտերնետի օգտվել դրանից, ապա պարտադիր պետք է ունենաք Maps.me հավելվածը:
Գրել մեկնաբանություն