Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
eFootball 2022 (նախկին PES) խաղը Steam-ում բացասական գնահատականներով համարվում է ամենավատ խաղերից մեկը

eFootball 2022 (նախկին PES) խաղը Steam-ում բացասական գնահատականներով համարվում է ամենավատ խաղերից մեկը

Konami ընկերությունը վերանվանել է հայտնի Pro Evolution Soccer(PES) ֆուտբոլային սիմուլյատորը և այն կոչվում է eFootball: Անունից բացի փոխվել է նաև ամբողջ խաղը (օգտագործվող գրաֆիկական գրադարանները, խաղում առկա ֆունկցիաները, նյութերը և այլն):  Konami-ն որոշել է նաև անվճար դարձնել խաղի ներբեռնում ու խաղալը (հավելյար նյութերի համար պետք է վճարել):

Թվում է, թե այս ամենը պետք է դրական ազդեր լեգենդար խաղի վրա, սակայն օգտատերերը գրեթե բոլոր հարթակներում բացասական կարծիքներ են հայտնում ու ցածր գնահատականներ դնում այս խաղին: 

Օրինակ Steam-ում խաղի գնահատականների մոտ 90 տոկոսը բացասական են, ինչի հաշվին այս խաղը տվյալ պահին համարվում է ամենավատ խաղերից մեկը: 

Պատճառն այն է, որ որոշ ֆուտբոլիստներ վախենալու տեսք ունեն: Խաղում առկա են նաև բազմաթիվ գրաֆիկական և ֆիզիկայի օրենքներին դեմ սխալներ: 

Կարդալ ավելին
ՀՖՖ կայքում գործարկվել է տոմսերի առցանց վաճառքի համակարգ

ՀՖՖ կայքում գործարկվել է տոմսերի առցանց վաճառքի համակարգ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում գործարկվել է տոմսերի առցանց վաճառքի համակարգ, որտեղ հնարավոր է տեսնել ընտրված սեկցիայի/տրիբունայի և նստարանի ընթացիկ կարգավիճակն (հասանելի, վաճառված, ազատ և այլն) ու գինը: Կայքում ցուցադրվում է նաև ընտրված նստարանից երևացող տեսարանը:

Նշեմ, որ տվյալ պահին արդեն հասանելի են Հայաստան-Իսլանդիա հանդիպման տոմսերը, որը կայանալու է մարտի 28-ին: Կորոնավիրուսով պայմանավորված որոշ նստարաններ հասանելի չեն:

Կարդալ ավելին
Թողարկվել է հայկական ֆուտբոլին նվիրված նոր հավելված

Թողարկվել է հայկական ֆուտբոլին նվիրված նոր հավելված


Անդրոիդ համակարգի համար թողարկվել է AFScore հավելվածը, որը նվիրված է հայկական ֆուտբոլին: Հավելվածում մանրամասն ներկայացված է «VBET Հայաստանի պրեմիեր լիգայի» խաղերի վիճակագրությունը, խաղերի մասին տեղեկատվություն, հանդիպումների մեկնարկային կազմերը, մրցաշարային աղյուսակը (նաև օնլայն) և այլն: AFScore հավելվածում նաև կա լրահոս, որտեղ ցուցադրում են նորություններ հայկական ֆուտբոլային կայքերից: «Հայաստանի առաջին խմբի» առաջնությունը ևս դուրս չի մնացել հավելվածից: AFScore հավելվածում կարող եք տեսնել նաև տեղեկատվություն Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների և հայկական թիմերի եվրագավաթային հանդիպումների վերաբերյալ:


«AFScore» հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ Android օպերացիոն համակարգով աշխատող սարքների համար։ Պլանավորվում է նաև մոտ ապագայում թողարկել հավելվածի iOS տարբերակը:

Կարդալ ավելին
PES խաղում պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը

PES խաղում պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը


Համակարգչային ֆուտբոլի սիրահարները այսուհետ կարող են միմյանց դեմ մրցել՝ «օգտագործելով» Տիգրան Բարսեղյանին, Կամո Հովհաննիսյանին, Մարկոս Պիզելլիին և մեր ազգային ընտրանու այլ ֆուտբոլիստներին։ Դեռևս մի քանի ամիս առաջ ՀՖՖ-ն և Pro Evolution Soccer (PES) խաղի արտադրող ճապոնական Konami ընկերությունը պայմանավորվածության էին հասել, որի համաձայն խաղի վերջին թողարկման մեջ պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Տևական բանակցություններից հետո ՀՖՖ-ի և Konami-ի միջև ստորագրվեց պայմանագիր, որով հիմք դրվեց համագործակցության ավելի լայն շրջանակների։ Առաջիկայում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվելու է PES 2020-ի մրցաշար, որի հաղթողները ներկայացնելու են Հայաստանը 2020 թ․ հուլիսին Լոնդոնում անցկացվելիք e-football-ի միջազգային մրցաշարին։ Մասնակցության կարգի և այլ մանրամասների մասին ՀՖՖ-ն շուտով կտեղեկացնի։
Կարդալ ավելին
FIFA 20-ում հնարավոր կլինի խաղալ նաև փողոցային ֆուտբոլ

FIFA 20-ում հնարավոր կլինի խաղալ նաև փողոցային ֆուտբոլ


Electronic Arts-ը ներկայացրեց FIFA 20 խաղը, որտեղ հնարավոր կլինի խաղալ նաև փողոցային ֆուտբոլ: Խաղում հասանելի կլինեն փողոցային 3v3, 4v4 և 5v5 ռեժիմներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտզալի ռեժիմ: 



Օգտատերերին հնարավորություն կտրվի ամբողջովին ընտրել իրենց խաղացողների արտաքին տեսքը, հագուստը և այլ ատրիբուտներ:



Fifa 20 խաղը հասանելի կլինի սեպտեմբերի 24-ին PS4, Xbox One և PC պլատֆորմերի վրա:
Կարդալ ավելին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության առիթով Ֆեյսբուքում հայտնվել են նոր տեքստ-անիմացիաներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առիթով Ֆեյսբուքում հայտնվել են նոր տեքստ-անիմացիաներ



Ռուսաստանում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել են անիմացիաներ, որոնք ցուցադրվում են հատուկ բառեր գրելու դեպքում: Նշեմ նաև, որ այս անիմացիաները աշխատում են միայն անձնական պրոֆիլներում կամ խմբերում գրելու դեպքում (էջերում չեն աշխատում):

Գոլի նշում
goal (ggggoal, goaaaal, goooallll, gggoooaalll, etc)
gol
mål
¡gol
goa
mark
ゴーール
jeest (jeeeeest)
golo
Гоол
جوول
گلل

Mexico
vamos méxico / vamos mexico
soy méxico / soy mexico

Australia
aussie aussie aussie oi oi oi / aussie aussie aussie, oi oi oi
c’mon socceroos / cmon socceroos / come on socceroos

Egypt
يلا يا مصر
yalla ya masr
شجع منتخب مصر
شجع مصر

Columbia
vamos colombia
sí sí colombia / si si colombia

Iceland
áfram ísland / afram island
strákarnir okkar / strakarnir okkar

Poland
polska gola
Polska Biało-Czerwoni / Polska Biało Czerwoni / Polska Bialo-Czerwoni / Polska Bialo Czerwoni / Polska, Biało-Czerwoni / Polska, Biało Czerwoni / Polska, Bialo-Czerwoni / Polska, Bialo Czerwoni

Croatia
naprijed, vatreni / naprijed vatreni

England
come on, england / come on england
three lions / 3 lions

Japan
がんばれ日本
がんばれ日本代表
頑張れ日本

Saudi Arabia
معاك_يالأخضر

Serbia
napred orlovi
srce na teren

Sweden
heja sverige
kom igen sverige

Tunisia
allez les aigles de carthage
بالڨليب جيبوها يا لولاد

Brazil
vai brasil
rumo ao hexa

Russia
Россия, вперёд
Россия вперёд
Болеем за наших

Uruguay
vamo arriba la celeste
vamo’ arriba la celeste
arriba la celeste

Nigeria
up super eagles
all we are saying, give us one goal / all we are saying give us one goal / all we are saying, give us more goals / all we are saying give us more goals

Argentina
vamos argentina

Costa Rica
vamos ticos
vamos costa rica

France
allez les bleus
allez la france

Panama
vamos panama / vamos panamá
vamos marea roja

Denmark
vi er røde, vi er hvide / vi er røde vi er hvide / vi er rode, vi er hvide / vi er rode vi er hvide
og det var danmark, ole ole ole / og det var danmark ole ole ole

Switzerland
hopp schwiiz
hop suisse
forza svizzera

Portugal
força portugal / forca portugal
não somos 11, somos 11 milhões / não somos 11 somos 11 milhões / nao somos 11, somos 11 milhoes / nao somos 11 somos 11 milhoes

Peru
arriba peru / arriba perú
vamos peru / vamos perú

Morocco
dima maghreb / dima dima maghreb
allez maghreb

Iran
Bacheha motchakerim
بچه‌ها متشکریم
bacheha motshakerim
دود دورو دود دود، ایران
dood dorodoo dood dood iran

Belguim
come on belgium / come on, belgium
allez la belgique
komaan belgië / komaan belgie

Spain
vamos españa/ vamos espana

Korea
대한민국화이팅 / 대한민국 화이팅 / 대한민국파이팅 / 대한민국 파이팅
한국축구화이팅 / 한국 축구 화이팅

Senegal
ca kanam sunu gaïnde / ca kanam sunu gainde /
gaïnde ndiaye ca kanam / gainde ndiaye ca kanam
allez les lions de la teranga

Germany
schland
auf geht´s deutschland, schießt ein tor / auf gehts deutschland, schießt ein tor / auf geht´s deutschland, schiesst ein tor / auf gehts deutschland, schiesst ein tor / auf geht´s deutschland schießt ein tor / auf gehts deutschland schießt ein tor / auf geht´s deutschland schiesst ein tor / auf gehts deutschland schiesst ein tor
auf geht´s deutschland / auf gehts deutschland
Կարդալ ավելին
Ինչպես դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը օնլայն HD որակով

Ինչպես դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը օնլայն HD որակով


Հայաստանի ու Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերություներն ու ռուսական МатчТВ-ն իրենց կայքերում ուղիղ եթերով ցուցադրելու են Ռուսաստանում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: Այստեղ խնդիրն այն է, որ այդ կայքերում դրված է երկրների սահմանափակումներ: Այս խնդիրը վերացնելու համար կարող եք ինտերնետ դիտարկչի կամ հեռախոսի վրա տեղադրել անվճար VPN հավելվածներ, որոնք թույլ են տալիս փոխել երկիրը և շրջանցել արգելափակումը:

Հայերեն` https://goo.gl/ka5AQP
Ռուսերեն` https://goo.gl/i6VTSn
Ռուսերեն` https://goo.gl/kL6Q7v
Hola VPN Chrome-ի համար՝ https://goo.gl/oZZ7ym
Կարդալ ավելին
Ինչպես ավելացնել ՖԻՖԱ 2018-ի խաղերի ժամանակացույցը Google Calendar-ում, iOS-ի և Անդրոիդի օրացույցներում

Ինչպես ավելացնել ՖԻՖԱ 2018-ի խաղերի ժամանակացույցը Google Calendar-ում, iOS-ի և Անդրոիդի օրացույցներում



Google-ը թույլ է տալիս օրացույցի մեջ ներմուծել այլ օգտատերերի կողմից պատրաստված օրացույցներ և այսպիսով հեշտացնում Google օրացույց-ի հետ աշխատելու գործընթացը: Եթե ցանկանում եք տեղեկացված լինել և ստանալ ծանուցումներ Ռուսաստանում կայանալիք ՖԻՖԱ 2018-ի խաղերի օրերի ու ժամերի մասին, ապա կարող եք այդ խաղերի ժամանակացույցը ներառել Google-ի օրացույցում:

1. Մուտք գործեք Google Calendar:
2. Բացեք այս հասցեն:
3. Բացված էջում սեղմեք Google Calendar նշանի վրա:


Նշեմ, որ խաղերի օրերն ու ժամերը օրացույցի վրա կցուցադրվեն Հայաստանի ժամային գոտուն համապատասխան: Կարող եք նաև այս օրացույցը ներառել iOS համակարգի օրացույցում և խաղերից առաջ ստանալ ծանուցումներ iPad կամ iPhone սարքերի վրա:

1.Բացեք սարքի կարգավորումները և սեղմեք Mail, Contacts, Calendar ենթաբաժնի վրա:



2.Միացրեք Google-ի օրացույցի սինխրոնիզացիան:




3. Բացեք այս հասցեն, միացրեք ՖԻՖԱ 2018 օրացույցը և սեղմեք Save:



4.Բացեք iOS համակարգի օրացույցը և աշխարհի առաջնության խաղերի օրերն ու ժամերը կհայտնվեն օրացույցի վրա:

Անդրոիդի վրա նույնպես կարող եք ունենալ այս օրացույցը: Անհրաժեշտ է բացել օրացույցի կարգավորումները և միացնել համապաասխան օրացույցը: Որոշ ժամանակ անց համակարգն ավտոմատ կսինխրոնիզացնի օրացույցը: Կարող եք նաև ինքներդ ստիպել, որպեսզի օրացույցը թարմացվի:




Կարդալ ավելին
FIFA 18 խաղի demo տարբերակն անվճար հասանելի է PC, Playstation և XBox պլատֆորմերի համար

FIFA 18 խաղի demo տարբերակն անվճար հասանելի է PC, Playstation և XBox պլատֆորմերի համար


EA Games-ը թողարկել է FIFA 18 խաղի դեմո տարբերակը: Այն հասանելի է PC, Playstation և XBox պլատֆորմերի համար: Խաղի դեմո տարբերակը կարող եք անվճար ներբեռնել նշված պլատֆորմերի խանութներից (PlayStation Store, Microsoft Store և Origin):



FIFA 18 խաղի դեմո տարբերակում առկա են 12 ակումբներ, 4 մարզադաշտեր և Ալեքս Հանթերի պատմության երկրորդ մասից մի հատված:



Հասանելի ակումբներ

Manchester United 
Manchester City 
REAL Madrid CF 
Atlético de Madrid 
Juventus F.C. 
FC Bayern Munich 
Paris Saint-Germain F.C. 
LA Galaxy 
Toronto FC 
Boca Juniors 
C.D. Guadalajara 
Vissel Kobe

Մարզադաշտեր
Santiago Bernabéu 
La Bombonera 
StubHub Center 
King Fahd Stadium



FIFA 18 խաղի վերջնական տարբերակը հասանելի է լինելու սեպտեմբերի 29-ին երեք տարբերակներով՝ Standard, Ronaldo և Icon:


Ինչպես ներբեռնել PC-ի համար

1.Ներբեռնեք և տեղադրեք Origin ծրագիրը:

2.Գրանցվեք Origin-ում կամ մուտք գործեք նախկինում գրանցված պրոֆիլը:

3.Origin ծրագում որոնեք FIFA 18 խաղը և ներբեռնեք:



Կարդալ ավելին
PES 2018 խաղի պաշտոնական թրեյլերը

PES 2018 խաղի պաշտոնական թրեյլերը


Կարդալ ավելին