Թողարկվել է հայկական ֆուտբոլին նվիրված նոր հավելված

Ամսաթիվ

Անդրոիդ համակարգի համար թողարկվել է AFScore հավելվածը, որը նվիրված է հայկական ֆուտբոլին: Հավելվածում մանրամասն ներկայացված է «VBET Հայաստանի պրեմիեր լիգայի» խաղերի վիճակագրությունը, խաղերի մասին տեղեկատվություն, հանդիպումների մեկնարկային կազմերը, մրցաշարային աղյուսակը (նաև օնլայն) և այլն: AFScore հավելվածում նաև կա լրահոս, որտեղ ցուցադրում են նորություններ հայկական ֆուտբոլային կայքերից: «Հայաստանի առաջին խմբի» առաջնությունը ևս դուրս չի մնացել հավելվածից: AFScore հավելվածում կարող եք տեսնել նաև տեղեկատվություն Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների և հայկական թիմերի եվրագավաթային հանդիպումների վերաբերյալ:


«AFScore» հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ Android օպերացիոն համակարգով աշխատող սարքների համար։ Պլանավորվում է նաև մոտ ապագայում թողարկել հավելվածի iOS տարբերակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն