Ներկայացվեցին Galaxy Watch 3 սմարթ ժամացույցները

Ամսաթիվ

Galaxy Unpacked օնլայն միջոցառման ժամանակ ներկայացվեցին Samsung Galaxy Watch 3 սմարթ ժամացույցները, որոնք ավելի թեթև ու կոմպակտ են դարձել, սակայն ավելի ֆունկցիոնալ են:


Galaxy Watch 3 ժամացույցները հասանելի են երկու չափսերով՝ 41 մմ և 45 մմ: Ժամացույցների կորպուսը չժանգոտվող մետաղից է պատրաստված: 




Super AMOLED էկրանը ծածկված է Gorilla Glass ապակիով: Ժամացույցները պաշտպանված են փոշուց և ջրից (մինչև 50մ խորություն):


Ժամացույցի ապակու շրջանակը պտտվող է, ինչի շնորհիվ հնարավոր է օրիակ փոխել ցիֆերբլատները: Նշվեց նաև, որ հասանելի են ավելի քան 80.000 ցիֆերբլատներ, որոնց թիվը գնալով շատանում է: Օգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց ցիֆերբլատները: Օրինակ կարող եք նկարել Ձեր հագուստը և ավտոմատ կստեղծվի Ձեր հագուստի երանգներով ցիֆերբլատ:


Ժամացույցներն աշխատում են Bluetooth 5.0, NFC, Wi-Fi b/g/n, GPS, ГЛОНАСС, Beidou և Galileo մոդուլներ: Ժամացույցները սմարթֆոնին միանում են Bluetooth-ով, ընդ որում միանում են ինչպես Անդրոիդ, այնպես էլ iOS հեռախոսների:


Ժամացույցներն ունեն նաև ներդրված դինամիկ և միկրոֆոն, ինչը կարող եք օգտագործվել սմարթֆոնի միջոցով զանգեր կատարելու համար: Հասանելի է լինելու նաև LTE/4G մոդեմով տարբերակ, որի շնորհիվ հնարավոր կլինի օգտվել ժամացույցից սմարթֆոնից հեռու գտնվելու ժամանակ (օրինակ զանգեր կատարել):


45մմ տարբերակում տեղադրված է 340 մԱ/ժ մարտկոց, իսկ 41մմ-ում՝ 247 մԱ/ժ: Նշվում է, որ դա բավականացնում է մի քանի օր օգտագործման համար: Ժամացույցները լիցքավորվում են լարով և անլար տեխնոլոգիաներով:


Galaxy Watch 3 սմարթ ժամացույցներն ունեն սրտի կարտիոգրամայի, արյան մեջ թթվածնի հագեցվածության և ճնշման չափման սենսորներ: Ժամացույցները հետևում են նաև օգտատիրոջ քնի որակին և սթրեսին:


Galaxy Watch 3 սմարթ ժամացույցներն ունեն նաև ընկնելու մասին տեղեկացնող սենսոր, որը դժվախտ պատահարի դեպքում ավտոմատ զանգում է 4 կոնտակտներից որևէ մեկին:


Ժամացույցներում առկա են նաև ավելի քան 120 ծրագրեր, որոնք նախատեսված են մարզանքների համար: Ժամացույցներն աշխատում են Tizen OS 5.5 օպերացիոն համակարգով:



Galaxy Watch 3 սմարթ ժամացույցներն արժեն 399$ և 429$: LTE տարբերակները 50$-ով թանկ արժեն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն