Google ընկերությունը ներկայացեց Pixel 4A և Pixel 4A 5G սմարթֆոնները

Ամսաթիվ

Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Pixel 4A, Pixel 4A 5G և Pixel 5 սմարթֆոնները, չնայած վերջին երկուսի մասին այդքան էլ շատ տվյալներ դեռ հայտնի չեն: Pixel 4A 5G անվանումից պարզ է դառնում, որ այն հանդիսանալու է Pixel 4A սմարթֆոնի 5G-ով աշխատող տարբերակը և միգուցե լինեն նաև մի քանի պարամետրերի տարբերություններ: Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Pixel 4A սմարթֆոնը:


Pixel 4A սմարթֆոնն արդեն հնարավոր է պատվիրել Google-ի օնլայն խանութից 349$-ով: Այսինքն, այս սմարթֆոնը 50$-ով էժան է իր հիմնական մրցակից հանդիսացող iPhone SE սմարթֆոնի բազային տարբերակից: Ընդ որում, Pixel 4A սմարթֆոնն ունի 6ԳԲ օպերատիվ և 128ԳԲ ներքին հիշողություն: Այսինքն ստացվում է, որ Google Pixel 4A սմարթֆոնը 100$-ով էժան է iPhone SE-ից: Google Pixel 4A սմարթֆոնը տարբերվում է իր Անդրոիդով աշխատող մրցակիցներից պարբերաբար թարմացվող մաքուր Անդրոիդով:

Google Pixel 4A սմարթֆոնն ունի 5,81 դյույմանոց OLED էկրան՝ 2340х1080 կետայնությամբ: Էկրանի վերևի ձախ հատվածում կլոր անցքի մեջ տեղադրված է առջևի 8ՄՊ տեսախցիկը: Սմարթֆոնն աշխատում է SoC Qualcomm Snapdragon 730G պրոցեսորով: Ինչպես արդեն նշեցի, սմարթֆոնն ունի 6ԳԲ օպերատիվ և 128ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնի մարտկոցը 3140 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 18Վտ լիցքավորիչով:


Google Pixel 4A սմարթֆոնի հիմնական տեսախցիկը մի մոդուլանի 12,2 ՄՊ է (Sony IMX363, F/1.7, 77°), որն ունի օպտիկական և էլեկտրական ստաբիլիզացիա: Google Pixel 4A սմարթֆոնի մատնահետքի սկաները նույնպես գտնվում է հետևի հատվածում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն