Xiaomi-ի Gallery հավելվածում թարմացվել է լուսանկարում երկինքը փոխելու գործիքը

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը թողարկել է Gallery հավելվածի նոր տարբերակը, որտեղ թարմացվել երկինքը փոխելու գործիքը: Լուսանկարը խմբագրելու բաժնում գտնվող նոր Sky գործիքով հնարավոր է ընտրել ստատիկ կամ դինամիկ երկինքների բազմազան տարբերակներից մեկը (ամպեր, լուսին, կայծակ, անձրև, գիշեր, աստղեր և այլն):


Այս հավելվածում հայտնվել է նաև լուսանկարի վրայից տեքստը ճանաչելու և առանձնացնելու գործառույթ (Google Lens-ի նման):


Gallery-ի ֆիլտրերի մեջ ավելացել է նաև սքրինշոթերի վրա հեռախոսների շրջանակներ կցելու գործառույթ:


Այս թարմացումները հասանելի են Xiaomi Gallery հավելվածի 2.2.16.17 տարբերակում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն