Apple-ը շուկայական կապիտալիզացումը հատեց 2 տրիլիոնի շեմը

Ամսաթիվ

Apple-ը դարձավ ամերիկյան առաջին ընկերութունը, որի շուկայական կապիտալիզացումը անցավ 2 տրիլիոն դոլարը: Նշեմ, որ 1 տրիլիոնի շեմը Apple-ը հաղթահարել էր մոտ 2 տարի առաջ: Այսպիսով 2 տարվա ընթացքում Apple-ի շուկայական կապիտալիզացումը աճել է երկու անգամ: 


Աշխարհի մասշտաբով Apple-ը առաջինը չի, որը հաղթահարել է այս շեմը: 2019թ. դա հաջողվել է անել Saudi Aramco նավթային ընկերությանը, սակայն այժմ այս ընկերության կապիտալիզացումը նվազել է:


Այսօր Apple-ի ակցիայի գինը հատել է 467.97$-ը, ինչն էլ թույլ է տվել Apple-ին անցնել 2 տրիլիոնի շեմը: Ակցիաների գների անկումով պայմանավորված կապիտալիզացումը հետագայում կարող է նվազել:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն