Ներկայացվեցին շարժական տեսախցիկով Asus ZenFone 7 սմարթֆոնները

Ամսաթիվ

ASUS ընկերությունը ներկայացրեց 2 նոր սմարթֆոններ, որոնց հետևի տեսախցիկների վահանակը պտտող մեղանիզմով է: Հիշեցնեմ, որ նախորդ մոդելը՝ ZenFone 6-ը ևս ուներ նմանատիպ մեխանիզմով տեսախցիկ, սակայն այստեղ բարելավվել են մեխանիզմի ու տեսախցիկների որակը, ինչպես նաև ավելացրել են մեկ մոդուլ:


ZenFone 7 և ZenFone 7 Pro սմարթֆոններն ունեն 6,67 դյույմանոց 90 Հց HDR10+ AMOLED էկրան՝ 2400×1080 թողունակությամբ: ZenFone 7 Pro մոդելում տեղադրված է Snapdragon 865+ պրոցեսոր, Adreno 650 վիդեոադապտեր, 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողություն:


ZenFone 7 սմարթֆոնում տեղադրված է Snapdragon 865 պրոցեսոր, 6/8ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն:


Հեռախոսների տեսախցիկը 3 մոդուլանի պտտվող մեխանիզմ է, որն կարող է օգտագործվել նաև որպես սելֆի տեսախցիկ: Տեսախցիկի մեջ օգտագործվում են 64 ՄՊ Sony IMX686 սենսոր՝ օպտիկական ստաբիլիզացիայով և 8K վիդեո նկարելու հնարավորությամբ, 12 ՄՊ ուլտրամասշտաբ Sony IMX363 և 8 ՄՊ տելեֆոտո, որը նույնպես ունի օպտիկական ստաբիլիզացիա:


Սմարթֆոնների մատնահետքի սկաները տեղադրված է կողքի անջատելու կոճակի մեջ, որի կողքը տեղադրված է մեկ այլ կոճակ, որը հնարավոր է ծրագրավորել այլ գործողություններ անելու համար:


Սմարթֆոններն ունեն 5000 մԱ/ժ մարտկոց, որը լիցքավորվում է նաև անլար տեխնոլոգիայով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն