Telegram-ը 7 տարեկան է: Ծառայությունում հայտնվել են վիդեոզանգեր

Ամսաթիվ

Telegram ծառայությունը նշում է իր ստեղծման 7 ամյակը և այս առիթով թողարկել է iOS, Mac և Անդրոիդ համակարգերի համար հավելվածի 7-րդ տարբերակը, որտեղ հայտնվել է պաշտպանված վիդեոզանգեր կատարելու գործառույթ: 


Վիդեոզանգերն այս հավելվածում աշխատում են Skype-ի, Messenger-ի և մնացած նմանատիպ ծառայությունների նման:

Telegram-ի թարմացված տարբերակն արդեն հասանելի է Google Play-ում, իսկ iOS-ում ու Mac-ում մոդերացիայի փուլում է և շուտով կհայտնվի: Տելեգրամը տարեդարձի առթիվ թողարկել է նաև նոր անիմացիոն սմայլիկներ: Խմբային վիդեոզանգերը նախատեսվում է թողարկել ապագայում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն