Xiaomi-ն ներկայացրեց ամբողջովին թափանցիկ էկրանով OLED հեռուստացույց

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi TV LUX OLED Transparent Edition հեռուստացույցը, որն ունի 55 դյույմանոց 120Հց թափանցիկ էկրան:



Անջատված վիճակում այս հեռուստացույցի էկրանն ամբողջովին թափանցիկ է, իսկ միացված վիճակում շատ թեթև երևում է հետևի ֆոնը:



Նշեմ, որ սա առաջին նման հեռուստացույցը չի: LG ընկերությունը նույնպես նախկինում ցուցահանդեսների ժամանակ ցուցադրել է նմանատիպ հեռուստացույցներ, սակայն Xiaomi-ն նախատեսում է սերիական արտադրություն սկսել:




Հեռուստացույցի էկրանի հաստությունը ընդամենը 5.7 մմ է, ինչն ավելի բարակ է, քան ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը: 





Հեռուստացույցն աշխատում է Android TV համակարգով: 




Mi TV LUX հեռուստացույցն աշխատում է MediaTek 9650 չիպով: Հեռուստացույցի մեջ տեղադրված են տարածական Dolby Atmos դինամիկներ: Հեռուստացույցն արժի մոտ 7200 դոլար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն