Վիդեոների վրա դեմքեր փոխող ուկրաինական հավելվածը հայտնվել է թոփերում

Ամսաթիվ

Վիդեոների վրա դեմքեր փոխող ուկրաինական Reface հավելվածը հայտնվել է մի շարք երկրների App Store-ի և Google Play-ի թոփերում: Մասնավորապես Reface-ը տվյալ պահին ԱՄՆ-ի App Store-ում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: 


Հավելվածից արդեն օգտվել են բազմաթիվ հայտնի մարդիկ և զվարճալի վիդեոները տեղադրել սոցիալական ցանցերում:


Reface հավելվածը մեքենայական ուսուցման շնորհիվ փոխարինում է հայտնի վիդեոների վրայի դեմքերը օգտատիրոջ նշած դեմքով: Հնարավորություն կա նաև փոխել gif անիմացիաների վրա գտնվող մարդկանց դեմքերը:


Նշեմ, որ այս տարվա սկզբում ուկրաինական ընկերությունը թողարկել էր Doublicat հավելվածը, որը հետագայում վերանվանվեց Reface: Նույն ընկերությունը App Store-ում և Google Play-ում ունի նաև Reflect հավելվածը, որը փոխարինում է լուսանկարի վրայի մարդու դեմքը: Google Pay-ում տվյալ պահին հղումը չի աշխատում, կարող եք ներբեռնել այստեղից:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն