Hyper Scape «արքայական մենամարտեր» խաղը անվճար թողարկվել է PS4, Xbox և PC-ի համար

Ամսաթիվ

Շաբաթներ առաջ Ubisoft ընկերությունը թողարկեց Hyper Scape խաղի բետա տարբերակը PC համակարգիչների համար, որն իրենից ներկայացնում է «արքայական մենամարտեր» ժանրի խաղ: Խաղում քարտեզի վրա միաժամանակ հայտնվում են 100 խաղացողներ և պետք է կռվեն իրար դեմ: 


Այսօրվանից այս խաղի ավարտական տարբերակը անվճար հասանեի է PS4, Xbox և PC պլատֆորմերի համար: Բնականաբար PS4 և Xbox-ով խաղալու համար չի պահանջվում PS+ կամ Xbox Live) բաժանորդագրություն, քանի որ այս խաղը հասանելի է միայն մուլտիփլեյեր տարբերակով (Warzone խաղի նման):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն