Bethesda-ն անվճար նվիրում է լեգենդար Quake II խաղը

Ամսաթիվ

Bethesda ընկերությունը նախորդ շաբաթ անցկացրեց QuakeCon միջոցառումը, որի ընթացքում անվճար նվիրում է Quake 1 խաղը: Միջոցառման ժամանակ խոստացվել էր, որ անվճար կնվիրի նաև Quake II խաղը այն պայմանով, եթե օգտատերերը նվիրաբերեն 10.000 դոլար: Արդյունքում հավաքվեց ավելի քան 30.000 դոլար, ինչի արդյունքում Bethesda-ն մինչև օգոստոսի 17-ը նվիրում է Quake II խաղը և հավանական է, որ մոտ օրերս կնվիրի նաև Quake III խաղը: 



Quake II խաղը ձեռք բերելու համար պետք է ընդամենը ներբեռնեք և մուտք գործեք Bethesda Launcher ծրագիր: Այնուհետև խաղերի ցուցակից գտեք Quake II խաղը և ավելացրեք Ձեր գրադարանում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն