Թողարկվել է Total War Saga Troy խաղը, որը կարող եք անվճար ձեռք բերել 24 ժամվա ընթացքում ($̶4̶9̶.̶9̶9̶)
Epic Games-ը շարունակում է ուրախացնել ու զարմացնել խաղասերներին: Օգոստոսի 13-ին Epic Games-ում էքսլուզիվով թողարկվել ու վաճառվում է Total War Saga Troy խաղի թվային տարբերակը PC և Mac պլատֆորմերի համար:
Այս առիթով առաջին 24 ժամվա ընթացքում բոլոր խաղասերները կարող են անվճար խաղն ավելացնել իրենց գրադարաններում և հետագայում անվերջ խաղալ:
Հիշեցնեմ, որ նախկինում ևս Epic Games-ը նվիրել է թոփ խաղեր (GTA V, Civilization VI), սակայն այս անգամ նվիրում է թոփ խաղ՝ հենց թողարկմանը օրը, այլ ոչ թե մի քանի ամիս կամ տարի անց:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ
Տարածել սոց. ցանցերում`
Գրել մեկնաբանություն