Ինչպես տեղադրել Xiaomi MI 10 Ultra-ի անիմացիոն էկրանի նկարը ցանկացած Անդրոիդի վրա

Ամսաթիվ

MIUI 12 համակարգի նորութներից է super wallpaper-ը, որն իրենից ներկայացնում է սմարթֆոնի արգելափակման էկրանին ցուցադրվող նկար, որը անիմացիայով վերածվում է այլ նկարի՝ սմարթֆոնն ապաարգելափակելու դեպքում: 


Նախկինում Xiaomi-ն ուներ մի քանի այսպիսի անիմացիաներ, իսկ վերջերս ներկայացված Xiaomi MI 10 Ultra սմարթֆոնի մեջ հայտնվեց ևս մեկը:


Ծրագրավորողներին հաջողվել է այս անիմացիաները դուրս հանել MIUI  համակարգից և դրանք հնարավոր է առանձին տեղադրել այլ Xiaomi կամ ցանկացած Անդրոիդ սմարթֆոնների վրա:


Նշեմ, որ ներբեռնվող անիմացիաները apk ֆայլեր են, որոնք պետք է տեղադրեք սովորական ծրագրերի նման: Այնուհետև սմարթֆոնի էկրանի նկարի կարգավորումներում մտնեք անիմացիոն նկարների բաժինը և ընտրեք super wallpaper-ներից որևէ մեկը: Եթե Ձեր սմարթֆոնում չկա անիմացիոն էկրանի նկար տեղադրելու գործառույթ, ապա ներբեռնեք Google-ի Wallpapers ծրագիրը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն