Այս հավելվածը թույլ է տալիս Անդրոիդում կատարել գործողություններ սմարթֆոնի կորպուսը թակելով

Ամսաթիվ

Ծրագրավորողներից մեկը GitHub-ում տեղադրել է Tap, Tap հավելվածի բաց ծրագրային կոդը, որը թույլ է տալիս Անդրոիդում կատարել տարբեր գործողություններ սմարթֆոնի կորպուսը երկու անգամ թակելով: Ծրագրի հեղինակը կարողացել է ստեղծել այս հավելվածը  Google Pixel սմարթֆոնի կոդերը ուսումնասիրելով: Ծրագիրն աշխատում է մեքենայական ուսուցմամբ, որը վերլուծում է սմարթֆոնի ակսելերոմետրից եկող տվյալները:


Tap, Tap հավելվածը տեղադրելուց հետո պետք է ծրագրին տաք Accessibility թույլտվություն: 


Tap, Tap ծրագրի մեջ կան նաև մի շարք կարգավորումներ: Կարող եք ընտրել ինչպես ստանդարտ գործողություններ (միացնել լույսը, սքրինշոթ անել, բացել Google Assistant-ը և այլն), այնպես էլ կարող եք ընտրել հայտնի Tasker ծրագրի գործողությունները կամ իրադարձությունները: Օրինակ ես իմ մոտ այնպես եմ կարգավորել, որ սմարթֆոնի կորպուսը երկու անգամ թակելով Tasker-ը վառում է սենյակի լույսը:


Tap, Tap հավելվածում կարող եք ընտրել, թե որ դեպքերում չպետք է կատարվի գործողությունը (օրինակ սմարթֆոնի էկրանը արգելափակված ժամանակ):


Tap, Tap հավելվածն առայժմ գտնում է alpha փորձարկման փուլում և դեռ տեղադրված չի Google Play-ում: Հավելվածը կարող եք ներբեռնել GitHub-ից և տեղադրել սմարթֆոնի մեջ: Հավելվածն աշխատում է ARMv8 արխիտեկտուրայով աշխատող ցանկացած Անդրոիդի վրա:


Հիշեցնեմ, որ նմանատիպ գործառույթ կա նաև iOS 14 համակարգում, Google Pixel սմարթֆոնների վերջին մոդելներում և ակնկալվում է, որ շուտով Xiaomi MIUI 12 համակարգում նույնպես կհայտնվի նմանատիպ ֆունկցիա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն