Windows 10-ում հնարավոր կլինի ակնթարթորեն բացել կցված Անդրոիդ սմարթֆոնի հավելվածները

Ամսաթիվ

Galaxy Unpacked միջոցառման ժամանակ խոսվեց Galaxy Note 20 սմարթֆոնի և Windows 10 օպերացիոն համակարգի համագործակցության մասին: Samsung-ի Link to Windows գործիքով հնարավոր է ակնթարթորեն սմարթֆոնը կապել Windows 10-ի հետ: 


Microsoft-ի Your Phone ծրագրի փորձնական տարբերակում  (Windows Insider Build) արդեն հնարավոր է որպես առանձին ծրագիր բացել սմարթֆոնի հավելվածները և օգտվել (օրինակ բացել WhatsApp-ը և նամակ գրել): Նշեմ, որ սա փաստացի հանդիսանում է Phone Screen Mirroring գործառույթի թարմացված տարբերակը, որը թույլ է տալիս կառավարել բջջային հեռախոսը համակարգչից:


Your Phone ծրագիրը թույլ է տալիս նաև հավելվածների նշանները տեղադրել Windows-ի TaskBar-ի վրա և անհրաժեշտության դեպքում արագ բացել հավելվածը: Այս տարվա վերջում հնարավոր կլինի նաև միաժամանակ բացել մի քանի հավելվածներ:


Նշեմ, որ Windows 10-ով հավելվածները բացելու գործառույթն առայժմ հասանելի է մի շարք Samsung սմարթֆոնների համար: Մնացած Անդրոիդ սմարթֆոնները նույնպես աշխատում են Your Phone ծրագրի հետ և կարող եք Windows 10-ում տեսնել  սմարթֆոնի կոնտակտները, նկարները, նամակները և այլն: Հնարավորություն կա նաև կատարել և ստանալ զանգեր Windows 10-ում: Չի բացառվում նաև, որ ապագայում հնարավոր կլինի Your Phone-ով բացել նաև այլ Անդրոիդ սմարթֆոնների հավելվածները:

Այս գործառույթներից օգտվելու համար պետք է Անդրոիդի մեջ տեղադրեք Your Phone Companion հավելվածը, իսկ Windows 10-ում ունենաք Your Phone ծրագիրը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն