Ներկայացվեց հոբելյանական Xiaomi Mi 10 Ultra գերհզոր սմարթֆոնը

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը տոնում է իր ստեղծման 10-ամյակը և այդ կապակցությամբ թողարկել է Mi 10 Ultra գերհզոր սմարթֆոնը: Mi 10 Ultra-ն ունի 6,67 դյույմանոց Full HD+ AMOLED էկրան (HDR10+, 120Հց), Snapdragon 865 պրոցեսոր, 8/16 ԳԲ LPDDR5 օպերատիվ և 128/256/512ԳԲ UFS 3.1 ներքին հիշողություն:


Սմարթֆոնը հովացվում է բարելավված LiquidCool 2.0 տեխնոլոգիայով, որը բաղկացած է գրաֆիտի 6 շերտից և 8 ջերմաչափող սենսորներից: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ծանրաբեռնվածության տակ աշխատել բարձր արագագործությամբ և կարևորը առանց սմարթֆոնի կոմպոնենտները տաքանալու: AnTuTu համակարգում այս սմարթֆոնը հավաքում է 660 000 միավոր:


Սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ, իսկ առջևի 20ՄՊ տեսախցիկը տեղադրված է էկրանի վերևի անցքում:


Xiaomi Mi 10 Ultra սմարթֆոնի գլխավոր առանձնահատկություններից է 4 մոդուլանի հիմնական տեսախցիկը և երկու լուսադիոդներ: Տեսախցիկի մոդուլներն են՝

Հիմնական մոդուլ - 48 ՄՊ, 1/1.32", օպտիկական ստաբիլիզացիա, f/1.85

Տելեֆոտո պորտրետների համար - 12 ՄՊ, 1/2.56", 2x zoom, f/2

Հեռուն նկարելու տելեֆոտո - 48 ՄՊ, 1/2", 5x zoom օպտիկական և 120x հիբրիդ zoom, օպտիկական ստաբիլիզացիա, f/4.1

Լայնանկյուն - 20 ՄՊ, 1/2.8", f/2.2


Xiaomi Mi 10 Ultra սմարթֆոնով հնարավոր է նկարել 8K 4320p 30 կադր/վայրկյան և 4K 2160p 30/60 կադր/վայրկյան: 


DxOMark-ի մասնագետներն արդեն հասցրել են փորձարկել այս տեսախցիկը և այն այժմ հանդիսանում է այս վարկանիշային աղյուսակի առաջատարը: Տեսախցիկը հավաքել է 142 միավոր:


Xiaomi Mi 10 Ultra սմարթֆոնի մարտկոցը 4500 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 120 Վտ լիցքավորիչով: Սմարթֆոնի մարտկոցը 0-ից 41% լիցքավորվում է ընդամենը 5 րոպեում, իսկ ամբողջական լիցքավորումը տևում է 23 րոպե:


Սմարթֆոնը լիցքավորվում է նաև 50 Վտ անլար լիցքավորիչով, ինչը թույլ է տալիս սմարթֆոնը լիցքավորել 40 րոպեում: 


Սմարթֆոնը ունի նաև հետադարձ լիցքավորման 10Վտ Qi տեխնոլոգիա: Այսինքն կարող եք այս սմարթֆոնով օրինակ լիցքավորել ականջակալները:


Սմարթֆոնն ունի Wi-Fi 6, 5G/LTE, Bluetooth 5.1, NFC, USB 2.0 Gen 1 Type-C մոդուլներ և ինֆրակարմիր պորտ:


Սմարթֆոնի կորպուսը մետաղյա է, որը ծածկված է ապակիով: Սմարթֆոնը հասանելի է նաև թափանցիկ կորպուսով: Սմարթֆոնի բազային տարբերակը 760$ է, իսկ ամենաբարձր տարբերակը՝ 1000$:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն