Apple-ը նորացված Siri-ի և Apple Intelligence-ի համար կօգտագործի Google Gemini արհեստական բանականության մոդելը




Սա պարզապես հերթական թարմացումը չէ, այլ արհեստական բանականության հետ մեր շփման ձևի արմատական փոփոխություն: Gemini 3 Pro-ն Google-ի երբևէ ստեղծած ամենաուժեղ մոդելն է: Այն հասկանում է բարդ համատեքստը, գրում է ավելի լավ կոդ և կատարում է վերլուծություններ վայրկյանների ընթացքում:
Ի՞նչն է դարձնում Gemini 3-ը յուրահատուկ.
🧠 Նոր մոդելը կառուցված է Google-ի նորարարական ենթակառուցվածքների վրա, ինչը թույլ է տալիս Gemini 3-ին լինել ավելի արագ, ճշգրիտ և տրամաբանող: Այն գերազանցում է նախորդ սերունդներին բարդ խնդիրների լուծման և կոդավորման մեջ:
🎨 Generative UI (Գեներատիվ ինտերֆեյս). Սա թերևս ամենահետաքրքիր նորույթն է: Մինչ այժմ մենք սովոր էինք, որ AI-ը պատասխանում է տեքստով կամ կոդով: Generative UI-ի և Flutter-ի համադրման շնորհիվ՝ մոդելը կարող է իրական ժամանակում ստեղծել ինտերակտիվ վիզուալ էլեմենտներ: Օրինակ՝ եթե հարցնեք ապրանքների մասին, այն ոչ թե ցուցակ կգրի, այլ կցուցադրի ինտերակտիվ քարտեր, գրաֆիկներ կամ կոճակներ, որոնց հետ կարող եք հաղորդակցվել հենց չատի պատուհանում: Օրինակ՝ կարող եք Վան Գոգի մասին ինֆորմացիա տեսնել ինտերակտիվ կայքի տեսքով: Կամ, եթե պլանավորում եք ճամփորդություն, ապա Gemini-ն կարող է գեներացնել ինտերակտիվ երթուղի՝ նկարներով և քարտեզներով, որոնք կարող եք սեղմել և խմբագրել:
🤖Gemini Agent (Նոր հնարավորություն). Սա արդեն ավելին է, քան պարզապես չատբոտ: Gemini Agent-ը կարող է կատարել բազմաքայլ գործողություններ (multi-step tasks)՝ ուղիղ միանալով ձեր Google հավելվածներին: Դուք կարող եք պարզապես հանձնարարել կարգավորել ձեր inbox-ը, և այն կառանձնացնի կարևոր նամակները, կդասավորի անելիքները կամ կպատրաստի պատասխանների սևագրեր: Ավելին, այն կարող է իրականացնել կոնկրետ խնդիրներ, օրինակ՝ գտնել և նախապատրաստել մեքենայի ամրագրումը՝ հիմնվելով միայն ձեր էլ. փոստի տվյալների վրա, ընդ որում՝ կրիտիկական գործողություններից (օրինակ՝ վճարումներից) առաջ այն միշտ կսպասի ձեր հաստատմանը:
🛠Google Antigravity-ն նոր միջավայր է (IDE) ծրագրավորողների համար, որը նախատեսված է ագենտների հետ աշխատելու համար։ Այստեղ դուք ոչ թե պարզապես կոդ եք գրում, այլ ղեկավարում եք AI գործակալներին, որոնք կարող են ինքնուրույն ծրագրեր կառուցել, թեստավորել դրանք և ուղղել սխալները՝ աշխատելով ձեզ հետ զուգահեռ: Դուք կարող եք ստեղծել AI օգնականներ, որոնք ունեն իրենց հիշողությունը, գործիքները և նպատակները: Antigravity-ն թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է մտածում AI-ը: Դուք կարող եք հետևել ագենտի որոշումների կայացման ընթացքին, գտնել սխալները և միջամտել աշխատանքին ցանկացած պահի: Սա մի միջավայր է, որտեղ մարդը և AI-ը աշխատում են որպես թիմակիցներ՝ կառուցելով տարբեր բարդության ծրագրեր:
🔍Gemini 3 Search AI Mode. Որոնողական համակարգը դառնում է էլ ավելի խելացի: Նոր ռեժիմը թույլ է տալիս ստանալ խորքային վերլուծված պատասխաններ՝ առանց տասնյակ կայքեր այցելելու անհրաժեշտության:
🚀Եվ ամենակարևորը՝ առայժմ անվճար է. Google-ը որոշել է հասանելի դարձնել Gemini 3 Pro-ն բոլորի համար:
🔗Փորձել այստեղ՝ https://aistudio.google.com/prompts/new_chat?model=gemini-3-pro-preview
🔗Antigravity-ի մասին ավելին՝ https://antigravity.google/

NVIDIA-ն դարձավ աշխարհի առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան անցավ 5 տրիլիոն դոլարի սահմանը:
Միայն 4 ամիս առաջ ընկերությունը հաղթահարել էր 4 տրիլիոնի շեմը։
Երեկ NVIDIA-ն հայտարարեց, որ ներդնելու է 1 միլիարդ դոլար Nokia-ում, իսկ վերջերս էլ ներդրումային համագործակցության համաձայնագիր է կնքել Intel-ի հետ։
Բացի այդ, ընկերությունը համագործակցելու է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ազգային լաբորատորիաների և առաջատար ամերիկյան ընկերությունների հետ՝
ստեղծելու Ամերիկայի AI ենթակառուցվածքը, որը կխթանի գիտական բացահայտումները, տնտեսական աճը և կդառնա հաջորդ արդյունաբերական հեղափոխության հիմքը։ 🚀
📈 NVIDIA-ի ակցիաները շարունակաբար աճում են արհեստական բանականության «բումի» շնորհիվ, որը դարձել է ընկերության գլխավոր շարժիչ ուժը։
2022-ին Հայաստանում հիմնվել է NVIDIA-ի հետազոտական կենտրոն, իսկ վերջերս հայտարարվեց նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ:
Կարդալ ավելին


.png)
Reve Image 1.0 կոչվող նոր նեյրոցանցով կարող եք գեներացնել գերիրական լուսանկարներ: Հնարավորություն կա ընտրել գեներացվող լուսանկարների չափսերը, ինչպես նաև մեկ նկարագրության շրջանակներում գեներացվող լուսանկարների քանակը: Նեյրոցանցը թույլ է տալիս նաև տեսնել ձեր գրած նկարագրության մանրամասն տարբերակը և խմբագրելով այն ստանալ նոր լուսանկարներ: Օրինակ, եթե դուք նկարագրել եք մի քանի բառով, ապա գեներացնելուց հետո կարող եք տեսնել, թե ինչպես է նեյրոցանցը ձեր նկարագրածի հիման վրա գեներացնում մի քանի նախադասությունից բաղկացած մանրամասն նկարագրություն:
.png)
Reve Image ներյոցանցում գրանցվելն անվճար է (կարող եք մուտք գործել Google-ի օգտահաշվով): Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտահաշվին տրվում է անվճար 100 նկար գեներացնելու հնարավորություն, որը սպառելու դեպքում օրական կարող եք անվճար գեներացնել 20 լուսանկար: Կարող եք նաև վճարել 5$ և գեներացնել 500 նկար: Գեներացված լուսանկարների հետաքրքիր օրինակներ կարող եք տեսնել Armblog-ի Տելեգրամի էջում:
Կարդալ ավելին

Վիդեոներ խմբագրելու Pika ծառայությունն այժմ թույլ է տալիս վերբեռնել ցանկացած տեսանյութ և փոխարինել դրանում առկա օբյեկտները: Փոխարինելու համար կարող եք օգտվել բառերով նկարագրել (text prompt) փոփոխությունը, կամ վերբեռնել նկար և նշել փոխարինվող օբյեկտը:
Pika-ից ծառայություններից կարող եք օգտվել անվճար, սակայն կան որոշակի սահմանափակումներ:
Կարդալ ավելին

xAI ընկերությունը բոլորի համար ժամանակավոր անվճար հասանելի է դարձրել Grok 3 նեյրոցանցը, որն Իլոն Մասկի խոսքերով հանդիսանում է «ամենախելացին»: Grok 3 նեյրոցանցը հասանելի է ինչպես X-ում (նախկին Twitter), այնպես էլ պաշտոնական կայքում:

Grok 3-ի վճարովի բաժանորդագրությունը ներառում է ավելի ընդլայնված նեյրոցանց, ինչպես նաև նոր ֆունկցիաների վաղաժամ հասանելիություն (օր. ձայնային ռեժիմ)
Կարդալ ավելին

Google ընկերությունն անվանափոխել է Bard նեյրոցանցը: Այսուհետ bard.google.com կայքը վերահասցեավորվելու է gemini.google.com նեյրոցանցի վրա: Այս նեյրոցանցի անվճար տարբերակն աշխատում է Gemini Pro 1.0 նեյրոցանցի հիման վրա և աշխատում է ինչպես տեքստերի, այնպես էլ նկարների հետ: Նեյրոցանցը կարող է նաև տեքստից գեներացնել նկարներ:
Google-ը նաև թողարկել է Gemini Advanced վճարովի նեյրոցանցը (ամսական 20$), որն աշխատում է Google-ի ամենահզոր և ամենաֆունկցիոնալ Gemini Ultra 1.0 նեյրոցանցի հիման վրա:
Google-ը Անդրոիդ համակարգի համար թողարկել է նաև Gemini բջջային հավելվածը, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օգտատերը կարող է Google Assistant-ը փոխարինել Gemini-ով: Այսինքն Gemini-ն հնարավոր է բացել սմարթֆոնն անջատելու ֆիզիկական կոճակով, կամ Google Assistant-ը կանչելու մնացած տարբերակներով (օրինակ «Ok, Google» հրամանով): Բջջային տարբերակն ընդունում է տեքստային և ձայնային հրամաններ, ինչպես նաև կարողանում է անալիզ անել վերբեռնված լուսանկարները: Հետագայում այն կկարողանա նաև կառավարել սմարթ տունը և կատարել Google Assistant-ի մնացած ֆունկցիաները:

iOS համակարգում նույնպես հայտնվել է Gemini նեյրոցանցը, սակայն այն չունի առանձին հավելված: Նեյրոցանցից հնարավոր է օգտել Google-ի հավելվածի միջոցով: Հավելվածներն առայժմ հասանելի են միայն ԱՄՆ-ի տարածաշրջանի համար են, սակայն մոտակա շաբաթներում հասանելի կլինեն նաև մնացած երկրների համար:
Կարդալ ավելին

«Яндекс» ընկերությունը YandexGPT լեզվային մոդելում ավելացրել է նոր հնարավորություն: Այժմ այս նեյրոցանցը կարողանում է համառոտ ներկայացնել ինտերնետ կայքերում առկա հոդվածները: Անհրաժեշտ է ընդամենը բացել այս կայքը և տեղադրել հոդվածի հղումը: Նշեմ, որ նեյրոցանցից օգտվելու համար պետք է մուտք գործեք Yandex-ի օգտահաշիվ: Նշվում է, որ նեյրոցանցը կարող է համառոտագրել մինչև 30.000 նշան պարունակող տեքստեր:

Հետաքրքիր է, որ այս նեյրոցանցն աշխատում է նաև հայերեն հոդվածների դեպքում, սակայն համառոտ տեքստը ռուսերենով է ցուցադրում:
Կարդալ ավելին

Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի QR կոդեր գեներացնող նոր նեյրոցանցին, սակայն այն ժամանակ ծրագրային կոդը դեռ փակ էր և օգտատերերի համար ոչ հասանելի: Վերջերս համացանցում արդեն սկսել են հայտնվել նոր գործիքներ, որոնք աշխատում են այս նեյրոցանցով ու գեներացնում են աշխատող QR կոդեր: Հնարավոր է ընտրել մուտքային լուսանկարը կամ պարզապես գեներացնել տեքստային նկարագրությունով:

Օրինակ կարող եք գեներացնել ձեր կայքի հասցեն կամ այլ ինֆորմացիա պարունակող QR կոդ Արարատ լեռան պատկերով: Ստորև կարող եք փորձել այդ գործիքներից մի քանիսը:
https://www.aiqrgenerator.com/generator
https://huggingface.co/spaces/huggingface-projects/QR-code-AI-art-generator

StabilityAi ընկերությունը թողարկել է լուսանկարները ընդարձակելու գործիք, ոն անվճար հասանելի է վեբ տարբերակով: Բավական է ընդամենը ներբեռնել լուսանկարն ու նշել այն հատվածը, որը դուրս է մնացել կադրից:

Նեյրոցանցն ավտոմատ կլրացնի ազատ տարածքն ու կառաջարկի տասնյակ տարբերակներ:

Գործիքը նման է վերջերս Photoshop-ում հայտնված գործիքին, սակայն StabilityAi-ի տարբերակը թույլ է տալիս որոշ քանակի նկարներ գեներացնել անվճար (եթե շատ եք ցանկանում գեներացնել, կարող եք գրանցվել ժամանակավոր էլ. փոստեր տրամադրող ծառայություններով՝ https://temp-mail.org/en): Անվճար տարբերակից օգտվելու համար հարկավոր է գրանցվել: Գործիքի անվճար տարբերակը թույլ է տալիս ընդարձակել նկարը առավելագույնը երկու անգամ: ClipDrop կայքում առկա են նաև նեյրոցանցով աշխատող այլ գործիքներ:
Կարդալ ավելին

Տեքստից վիդեոներ գեներացնող Runway Gen-2 նեյրոցանցը փակ փորձարկում անցնելուց հետո արդեն հասանելի է բոլոր օգտատերերի համար: Յուրաքանչյուր պրոֆիլին անվճար հասանելի է 105 վայկյան:
Gen-2 նեյրոցանցով վիդեո գեներացնելու համար պետք է բացեք պաշտոնական կայքն ու գրանցվեք (կարող եք նաև մուտք գործել Google-ի պրոֆիլի միջոցով): Այնուհետև առաջարկվող գործիքներից ընտրեք Gen-2 նեյրոցանցը:


NVIDIA ընկերությունը խաղեր ստեղծողների համար ստեղծել է նոր տեխնոլոգիա, որը խաղացողներին թույլ կտա հաղորդակցվել NPC-ների հետ (խաղացողի կողմից չկառավարվող խաղային կերպար): Այսինքն կարող եք ձայնով հարցեր տալ կամ պարզապես զրուցել NPC-ների հետ: NVIDIA Avatar Cloud Engine for Games (ACE) կոչվող այս տեխնոլոգիան բաղկացած է երեք մոդուլներից՝
NeMo - լեզվային մեծ մոդել, որը թույլ կտա NPC-ներին սովորեցնել հաղորդակցվել խաղացողների հետ
Riva - խաղացողի խոսակցությունը հասկանալու և այն տեքստի վերածելու համար
Omniverse Audio2Face - խաղի հերոսների դեմքի անիմացիայի գեներացում խոսակցության հիման վրա:
NPC-ները կարող են նաև այս տեխնոլոգիայի միջոցով հաղորդակցվել միմյանց հետ:
Կարդալ ավելին

Adobe ընկերությունը Photoshop ծրագրի բետա տարբերակում ավելացրել է Generative Fill գործիքը, որը հնարավորություն է խմբագրել լուսանկարները տեքստային նկարագրությունով (օրինակ լուսանկարի վրա ավելացնել կամ ջնջել տարբեր էլեմենտներ): Adobe -ը նշում է, որ այս նեյրոցանցը սովորել է լուսանկարներ գեներացնել միայն լիցենզավորված լուսանկարների հիման վրա և չի խախտում որևէ հեղինակային իրավունք:
Generative Fill-ը հնարավորություն է տալիս նաև ընդլայնել լուսանկարը և լրացնել բացակայող հատվածները:

Հիշեցնեմ, որ Adobe-ը շաբաթներ առաջ ներկայացրեց Firefly գեներատիվ նեյրոցանցը, որը ներդրվելու է նաև Google Bard ծառայության մեջ: Նշեմ նաև, որ Photoshop ծրագրի համար նախկինում արդեն ստեղծվել էին տեքստային նկարագրությունով լուսանկարները խմբագրելու պլագիններ, սակայն դրանք պաշտոնական չէին:
Կարդալ ավելին

«Яндекс» ընկերությունը ներկայացրեց YandexGPT նեյրոցանցը, որն հանդիսանում է ChatGPT-ի ալտերնատիվ տարբերակներից մեկը: «Яндекс»-ը ներդրել է նաև այս նեյրոցանցը «Алиса» օգնականի մեջ: Նոր նեյրոցանցը կարողանում է գրել ռեսյումեներ, հավաքագրել փաստեր, առաջարկել կարգախոսներ, գրել ճանապարհորդության պլաններ և այլն:

YandexGPT-ից հնարավոր է օգտվել «Яндекса» հավելվածում և դիտարկչում, ինչպես նաև «Алиса»-ով աշխատող սարքերի վրա: Նշվում է նաև, որ այս նախագիծը դեռ փորձարկման փուլում է և մի շարք թերություններ ապագայում կշտկեն: Օրինակ նեյրոցանցը չի հասկանում խոսակցության կոնտեքստը:
Կարդալ ավելին

«Яндекс» ընկերությունը թողարկել է տեքստային նկարագրությունից նկարներ գեներացնող սեփական անվճար նեյրոցանցը, որը կոչվում է «Шедеврум»: Այս նոր նեյրոցանցը հասանելի է iOS և Android համակարգերի համար թողարկված համանուն հավելվածում: «Шедеврум»-ը հասկանում է ոչ միայն անգլերեն ու ռուսերեն, այլև այլ լեզուներ (նաև հայերեն):

Նեյրոցանցը «սովորել» է 240 միլիոն լուսանկարների հիման վրա: Նշվում է, որ տվյալ պահին հեղինակները նեյրոցանցին սովորեցնում են ավելի քան 500 միլիոն օրինակներով, որպեսզի ավելի որակյալ արդյունք ստանան:

«Шедеврум» նեյրոցանցից օգտվելու համար պետք է ներբեռնել համապատասխան հավելվածը և օգտագործման հայտ ուղարկել: Իմ դեմքում հայտը հաստատեցին 24 ժամ հետո: Գեներացված նկարները հնարավոր է նաև հրապարակել Шедеврум-ի մեջ, որպեսզի մնացած օգտատերերը ևս կարողանան տեսնել դրանք և գնահատել:
Կարդալ ավելին

Ռուսական «Сбер» ընկերությունը մոտ մեկ տարի առաջ թողարկել էր Kandinsky անունով սփական նեյրոցանցը, որը նախատեսված է տեսքստաին նկարագրության հիման վրա լուսանկարներ գեներացնելու համար: Այսօր արդեն «Сбер»-ը թողարկել է այս նեյրոցանցի ավելի կատարելագործված տարբերակը:

Այս նեյրոցանցը կարողանում է ոչ միայն գեներացնել տարբեր ոճի լուսանկարներ, այլև «միաձուլել» մի քանի լուսանկարներ, փոխել դրանք տեքստային նկարագրության հիման վրա, գեներացնել տրված լուսանկարին նման լուսանկարներ, լրացնել լուսանկարում բացակայող դետալները և այլն: Նեյրոցանցը հասկանում է ավելի քան 101 լեզու, այդ թվում հայերեն:

Նոր նեյրոցանցից կարող եք փորձել պատշոնական կայքում: Նեյրոցանցը նաև հասանելի է «Салют» բջջային հավելածում, ML Space պլատֆորմում, Telegram բոթում, ինչպես նաև Sber-ի խելացի սարքերի վրա
Կարդալ ավելին

Ստեղծվել է Zero-1-to-3 անունով նոր նեյրոցանց, որը հնարավորություն է տալիս տեսնել լուսանկարում առկա օբյեկտն այլ անկյունից: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել ցանկացած լուսանկար և ստեղծել գեներացնելու կոճակը:

Հնարավորություն կա ինչպես ընտրել նախօրոք ընտրված տեսախցիկի դիրքերից մեկը (օրինակ վերևից կամ ձախ կողմից), կամ ինքնուրույն կարգավորել տեսախցիկի դիրքը: Նեյրոցանցն ունի նաև մի շարք այլ կարգավորումներ, որոնք թույլ են տալիս հասնել ավելի լավ արդյունքի
Կարդալ ավելին