Google-ը կրկին բարձրացնում է նշաձողը՝ թողարկելով իր մինչ այժմ եղած ամենահզոր մոդելը՝ Gemini 3 Pro-ն

Սա պարզապես հերթական թարմացումը չէ, այլ արհեստական բանականության հետ մեր շփման ձևի արմատական փոփոխություն: Gemini 3 Pro-ն Google-ի երբևէ ստեղծած ամենաուժեղ մոդելն է: Այն հասկանում է բարդ համատեքստը, գրում է ավելի լավ կոդ և կատարում է վերլուծություններ վայրկյանների ընթացքում:
Ի՞նչն է դարձնում Gemini 3-ը յուրահատուկ.
🧠 Նոր մոդելը կառուցված է Google-ի նորարարական ենթակառուցվածքների վրա, ինչը թույլ է տալիս Gemini 3-ին լինել ավելի արագ, ճշգրիտ և տրամաբանող: Այն գերազանցում է նախորդ սերունդներին բարդ խնդիրների լուծման և կոդավորման մեջ:
🎨 Generative UI (Գեներատիվ ինտերֆեյս). Սա թերևս ամենահետաքրքիր նորույթն է: Մինչ այժմ մենք սովոր էինք, որ AI-ը պատասխանում է տեքստով կամ կոդով: Generative UI-ի և Flutter-ի համադրման շնորհիվ՝ մոդելը կարող է իրական ժամանակում ստեղծել ինտերակտիվ վիզուալ էլեմենտներ: Օրինակ՝ եթե հարցնեք ապրանքների մասին, այն ոչ թե ցուցակ կգրի, այլ կցուցադրի ինտերակտիվ քարտեր, գրաֆիկներ կամ կոճակներ, որոնց հետ կարող եք հաղորդակցվել հենց չատի պատուհանում: Օրինակ՝ կարող եք Վան Գոգի մասին ինֆորմացիա տեսնել ինտերակտիվ կայքի տեսքով: Կամ, եթե պլանավորում եք ճամփորդություն, ապա Gemini-ն կարող է գեներացնել ինտերակտիվ երթուղի՝ նկարներով և քարտեզներով, որոնք կարող եք սեղմել և խմբագրել:
🤖Gemini Agent (Նոր հնարավորություն). Սա արդեն ավելին է, քան պարզապես չատբոտ: Gemini Agent-ը կարող է կատարել բազմաքայլ գործողություններ (multi-step tasks)՝ ուղիղ միանալով ձեր Google հավելվածներին: Դուք կարող եք պարզապես հանձնարարել կարգավորել ձեր inbox-ը, և այն կառանձնացնի կարևոր նամակները, կդասավորի անելիքները կամ կպատրաստի պատասխանների սևագրեր: Ավելին, այն կարող է իրականացնել կոնկրետ խնդիրներ, օրինակ՝ գտնել և նախապատրաստել մեքենայի ամրագրումը՝ հիմնվելով միայն ձեր էլ. փոստի տվյալների վրա, ընդ որում՝ կրիտիկական գործողություններից (օրինակ՝ վճարումներից) առաջ այն միշտ կսպասի ձեր հաստատմանը:
🛠Google Antigravity-ն նոր միջավայր է (IDE) ծրագրավորողների համար, որը նախատեսված է ագենտների հետ աշխատելու համար։ Այստեղ դուք ոչ թե պարզապես կոդ եք գրում, այլ ղեկավարում եք AI գործակալներին, որոնք կարող են ինքնուրույն ծրագրեր կառուցել, թեստավորել դրանք և ուղղել սխալները՝ աշխատելով ձեզ հետ զուգահեռ: Դուք կարող եք ստեղծել AI օգնականներ, որոնք ունեն իրենց հիշողությունը, գործիքները և նպատակները: Antigravity-ն թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է մտածում AI-ը: Դուք կարող եք հետևել ագենտի որոշումների կայացման ընթացքին, գտնել սխալները և միջամտել աշխատանքին ցանկացած պահի: Սա մի միջավայր է, որտեղ մարդը և AI-ը աշխատում են որպես թիմակիցներ՝ կառուցելով տարբեր բարդության ծրագրեր:
🔍Gemini 3 Search AI Mode. Որոնողական համակարգը դառնում է էլ ավելի խելացի: Նոր ռեժիմը թույլ է տալիս ստանալ խորքային վերլուծված պատասխաններ՝ առանց տասնյակ կայքեր այցելելու անհրաժեշտության:
🚀Եվ ամենակարևորը՝ առայժմ անվճար է. Google-ը որոշել է հասանելի դարձնել Gemini 3 Pro-ն բոլորի համար:
🔗Փորձել այստեղ՝ https://aistudio.google.com/prompts/new_chat?model=gemini-3-pro-preview
🔗Antigravity-ի մասին ավելին՝ https://antigravity.google/