Google-ը ելք է գտել և Quick Share-ը դարձրել համատեղելի iPhone AirDrop-ի հետ

Ամսաթիվ

Google-ը պաշտոնապես հայտարարեց, որ նորացված Quick Share տեխնոլոգիան կարող է փոխանակել ֆայլեր iPhone, iPad և Mac սարքերի հետ՝ օգտագործելով AirDrop-ին համարժեք ուղիղ peer-to-peer կապ։ Առանց ինտերնետի, առանց սերվերների, և առանց հավելյալ հավելվածների։ 


Google-ը AirDrop-ի աջակցությունը իրականացրել է ինքնուրույն: Android սարքը «ներկայանում է» որպես Apple սարք, ինչի շնորհիվ iOS-ը ընդունում է կապը որպես սեփական էկոհամակարգի մաս։ Apple-ը այս գործընթացում որևէ մասնակցություն չի ունեցել։ 

Ֆայլերի փոխանակման համար iPhone-ում AirDrop-ը պետք է դրված լինի «Everyone» ռեժիմում։ Ֆունկցիան առայժմ հասանելի է միայն Pixel 10 սերիայում։ Google-ը պլանավորում է աստիճանաբար բացել աջակցությունը նաև այլ Android-սմարթֆոնների համար։ 

Քանի որ իրականացումը կատարվել է առանց Apple-ի պաշտոնական համագործակցության, ընկերությունը կարող է ապագա iOS թարմացումներով սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել այս մեխանիզմը։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն