Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Apple-ը նորացված Siri-ի և Apple Intelligence-ի համար կօգտագործի Google Gemini արհեստական բանականության մոդելը

Apple-ը նորացված Siri-ի և Apple Intelligence-ի համար կօգտագործի Google Gemini արհեստական բանականության մոդելը

 


Apple-ն ու Google-ը հայտարարել են բազմամյա համագործակցության մասին, որի շրջանակում Gemini-ն կդառնա նոր Siri-ի հիմքը։ Սա թույլ կտա օգնականին վարել ավելի բնական երկխոսություն, ավելի լավ հասկանալ հարցումների կոնտեքստը և խորացված կերպով աշխատել հավելվածների հետ։ Ներկայում Siri-ն և Apple Intelligence-ը միասին հիմնված են մոտ 150 մլրդ պարամետրերի վրա, մինչդեռ Google Gemini-ն օգտագործում է շուրջ 1.2 տրիլիոն պարամետր, ինչը զգալիորեն բարձրացնում է հարցումների մշակման և համատեքստի ըմբռնման մակարդակը։ 

🔒 Կարևոր է նշել, որ օգտատերերի տվյալները կմնան միայն Apple-ի Private Cloud Compute ենթակառուցվածքում․ անցում Google-ի սերվերներին չի նախատեսվում։ 

💰 Ըստ Bloomberg-ի՝ Apple-ը Gemini-ի օգտագործման համար տարեկան կվճարի մոտ $1 մլրդ։ 

📱 Թարմացումը սպասվում է արդեն iOS 26.4 տարբերակում՝ գարնանը։
Կարդալ ավելին
OpenAI-ն հայտարարել է առողջությանը նվիրված առանձին բաժնի՝ ChatGPT Health-ի գործարկման մասին

OpenAI-ն հայտարարել է առողջությանը նվիրված առանձին բաժնի՝ ChatGPT Health-ի գործարկման մասին


OpenAI-ն հայտարարել է ChatGPT Health ծառայության գործարկման մասին։ Սա ChatGPT-ի ներսում նոր, առանձին բաժին է, որը նախատեսված է բացառապես առողջության հետ կապված հարցերի համար՝ համադրելով օգտատիրոջ առողջական տվյալներն ու ChatGPT-ի արհեստական բանականությունը։ 

Օգտատերերը կկարողանան միացնել առողջության հավելվածներ, ինչպիսիք են Apple Health և MyFitnessPal, ինչպես նաև (ցանկության դեպքում) տրամադրել բժշկական քարտերի հասանելիություն, որպեսզի խորհուրդներն ու վերլուծությունները լինեն ավելի անհատականացված և ճշգրիտ։ Կարևոր է, որ այս տվյալները չեն փոխանցվում այլ չատերի և մնում են միայն ChatGPT Health բաժնի շրջանակում։ 


ChatGPT Health-ի միջոցով հնարավոր կլինի հետևել առողջական պատմությանը, վերլուծել անալիզների արդյունքները, խորհրդակցել մարզումների և սննդակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատրաստվել բժշկի այցին։ «ChatGPT Health-ը ստեղծվել է բժշկական օգնությանը աջակցելու համար, ոչ թե այն փոխարինելու։ Այն նախատեսված չէ ախտորոշման կամ բուժման համար։ Փոխարենը այն օգնում է կողմնորոշվել առօրյա հարցերում և ավելի պատրաստ լինել կարևոր բժշկական զրույցներին» — OpenAI 

Առայժմ ծառայությունը հասանելի է բետա տարբերակով՝ միայն սպասման ցանկում գտնվող օգտատերերի համար, իսկ մոտ ապագայում այն կբացվի բոլորի համար՝ ChatGPT-ի վեբ տարբերակում և iOS-ում։
Կարդալ ավելին
Google-ը կրկին բարձրացնում է նշաձողը՝ թողարկելով իր մինչ այժմ եղած ամենահզոր մոդելը՝ Gemini 3 Pro-ն

Google-ը կրկին բարձրացնում է նշաձողը՝ թողարկելով իր մինչ այժմ եղած ամենահզոր մոդելը՝ Gemini 3 Pro-ն

Սա պարզապես հերթական թարմացումը չէ, այլ արհեստական բանականության հետ մեր շփման ձևի արմատական փոփոխություն: Gemini 3 Pro-ն Google-ի երբևէ ստեղծած ամենաուժեղ մոդելն է: Այն հասկանում է բարդ համատեքստը, գրում է ավելի լավ կոդ և կատարում է վերլուծություններ վայրկյանների ընթացքում:

Ի՞նչն է դարձնում Gemini 3-ը յուրահատուկ.

🧠 Նոր մոդելը կառուցված է Google-ի նորարարական ենթակառուցվածքների վրա, ինչը թույլ է տալիս Gemini 3-ին լինել ավելի արագ, ճշգրիտ և տրամաբանող: Այն գերազանցում է նախորդ սերունդներին բարդ խնդիրների լուծման և կոդավորման մեջ:


🎨 Generative UI (Գեներատիվ ինտերֆեյս). Սա թերևս ամենահետաքրքիր նորույթն է: Մինչ այժմ մենք սովոր էինք, որ AI-ը պատասխանում է տեքստով կամ կոդով: Generative UI-ի և Flutter-ի համադրման շնորհիվ՝ մոդելը կարող է իրական ժամանակում ստեղծել ինտերակտիվ վիզուալ էլեմենտներ: Օրինակ՝ եթե հարցնեք ապրանքների մասին, այն ոչ թե ցուցակ կգրի, այլ կցուցադրի ինտերակտիվ քարտեր, գրաֆիկներ կամ կոճակներ, որոնց հետ կարող եք հաղորդակցվել հենց չատի պատուհանում: Օրինակ՝ կարող եք Վան Գոգի մասին ինֆորմացիա տեսնել ինտերակտիվ կայքի տեսքով: Կամ, եթե պլանավորում եք ճամփորդություն, ապա Gemini-ն կարող է գեներացնել ինտերակտիվ երթուղի՝ նկարներով և քարտեզներով, որոնք կարող եք սեղմել և խմբագրել:


🤖Gemini Agent (Նոր հնարավորություն). Սա արդեն ավելին է, քան պարզապես չատբոտ: Gemini Agent-ը կարող է կատարել բազմաքայլ գործողություններ (multi-step tasks)՝ ուղիղ միանալով ձեր Google հավելվածներին: Դուք կարող եք պարզապես հանձնարարել կարգավորել ձեր inbox-ը, և այն կառանձնացնի կարևոր նամակները, կդասավորի անելիքները կամ կպատրաստի պատասխանների սևագրեր: Ավելին, այն կարող է իրականացնել կոնկրետ խնդիրներ, օրինակ՝ գտնել և նախապատրաստել մեքենայի ամրագրումը՝ հիմնվելով միայն ձեր էլ. փոստի տվյալների վրա, ընդ որում՝ կրիտիկական գործողություններից (օրինակ՝ վճարումներից) առաջ այն միշտ կսպասի ձեր հաստատմանը:


🛠Google Antigravity-ն նոր միջավայր է (IDE) ծրագրավորողների համար, որը նախատեսված է ագենտների հետ աշխատելու համար։ Այստեղ դուք ոչ թե պարզապես կոդ եք գրում, այլ ղեկավարում եք AI գործակալներին, որոնք կարող են ինքնուրույն ծրագրեր կառուցել, թեստավորել դրանք և ուղղել սխալները՝ աշխատելով ձեզ հետ զուգահեռ: Դուք կարող եք ստեղծել AI օգնականներ, որոնք ունեն իրենց հիշողությունը, գործիքները և նպատակները: Antigravity-ն թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է մտածում AI-ը: Դուք կարող եք հետևել ագենտի որոշումների կայացման ընթացքին, գտնել սխալները և միջամտել աշխատանքին ցանկացած պահի: Սա մի միջավայր է, որտեղ մարդը և AI-ը աշխատում են որպես թիմակիցներ՝ կառուցելով տարբեր բարդության ծրագրեր:


🔍Gemini 3 Search AI Mode. Որոնողական համակարգը դառնում է էլ ավելի խելացի: Նոր ռեժիմը թույլ է տալիս ստանալ խորքային վերլուծված պատասխաններ՝ առանց տասնյակ կայքեր այցելելու անհրաժեշտության:


🚀Եվ ամենակարևորը՝ առայժմ անվճար է. Google-ը որոշել է հասանելի դարձնել Gemini 3 Pro-ն բոլորի համար:


🔗Փորձել այստեղ՝ https://aistudio.google.com/prompts/new_chat?model=gemini-3-pro-preview

🔗Antigravity-ի մասին ավելին՝ https://antigravity.google/




Կարդալ ավելին
NVIDIA-ն դարձավ առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան անցավ 5 տրիլիոն դոլարի սահմանը

NVIDIA-ն դարձավ առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան անցավ 5 տրիլիոն դոլարի սահմանը


NVIDIA-ն դարձավ աշխարհի առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան անցավ 5 տրիլիոն դոլարի սահմանը:

Միայն 4 ամիս առաջ ընկերությունը հաղթահարել էր 4 տրիլիոնի շեմը։

Երեկ NVIDIA-ն հայտարարեց, որ ներդնելու է 1 միլիարդ դոլար Nokia-ում, իսկ վերջերս էլ ներդրումային համագործակցության համաձայնագիր է կնքել Intel-ի հետ։

Բացի այդ, ընկերությունը համագործակցելու է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ազգային լաբորատորիաների և առաջատար ամերիկյան ընկերությունների հետ՝

ստեղծելու Ամերիկայի AI ենթակառուցվածքը, որը կխթանի գիտական բացահայտումները, տնտեսական աճը և կդառնա հաջորդ արդյունաբերական հեղափոխության հիմքը։ 🚀

📈 NVIDIA-ի ակցիաները շարունակաբար աճում են արհեստական բանականության «բումի» շնորհիվ, որը դարձել է ընկերության գլխավոր շարժիչ ուժը։

2022-ին Հայաստանում հիմնվել է NVIDIA-ի հետազոտական կենտրոն, իսկ վերջերս հայտարարվեց նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ:

Կարդալ ավելին
Windows 11-ի նոր թարմացումը կարողանում է AI-ով լսել, տեսնել և կատարել գործողություններ

Windows 11-ի նոր թարմացումը կարողանում է AI-ով լսել, տեսնել և կատարել գործողություններ


Microsoft-ը սկսել է օգտատերերի համար հասանելի դարձնել Windows 11-ի պատմության ամենամեծ թարմացումը, որի արդյունքում օպերացիոն համակարգը բառացիորեն սկսում է «լսել, տեսնել և հասկանալ» օգտատիրոջը՝ առանց ստեղնաշարի ու մկնիկի օգնության։ 


🗣️Այժմ համակարգիչը կարելի է կառավարել ձայնով՝ պարզապես ասելով «Hey, Copilot»։ Թարմացված արհեստական բանականությունը կարող է ոչ միայն պատասխանել հարցերին, այլև իրական գործողություններ կատարել։ 


Ահա Copilot-ի հիմնական նորույթները 👇 

Copilot Vision 
Վերլուծում է էկրանի ողջ բովանդակությունը, գրում է տեքստեր, գտնում տեսանյութեր և արձագանքում ձայնային հրամաններին։ 

Copilot Actions
Կարող է ամրագրել սեղան ռեստորանում, պատվիրել ուտելիք կամ օգնել առօրյա գործերում։

Gaming Copilot
Ներկառուցված է Xbox հավելվածում և խաղի ընթացքում տալիս է հուշումներ իրական ժամանակում։ 

Կարճ ասած՝ ձեր համակարգչում արդեն ապրում է ձեր սեփական «Ջարվիս»-ը 💻🤖
Կարդալ ավելին
ChatGPT-ով կարող եք ձեր նկարները փոխել Ghibli ստուդիոյի ոճով

ChatGPT-ով կարող եք ձեր նկարները փոխել Ghibli ստուդիոյի ոճով


ChatGPT-ն վերջերս թողարկեց նկարների գեներացման նոր մոդել, ինչը բերեց սեփական սերվերների խափանմանը: Սկզբնական շրջանում այս մոդելը հասանելի էր նաև անվճար, սակայն մեծ պահանջարկի պատճառով այն այժմ հասանելի է միայն բաժանորդագրվածներին (անվճար ևս հնարավոր է օգտվել GPT-4o մոդելից, սակայն օրական մի քանի հարցում): 

Բանն այն է, որ այս նոր մոդելը կարողանում է վերբեռնված լուսանկարից ստանալ Ghibli անիմե ստուդիայի մուլֆիլմի ոճով նկար: Այդ ստուդիային են պատկանում «Ուրվականներից քշվածները», «Հաուլի քայլող ամրոցը» և այլ նմանատիպ հայտնի անիմացիաները, որոնց ռեժիսորը հանրահայտ Հայաո Միյաձակին է: 

Արդյունքում համացանցի օգտատերերը զանգվածաբար ստեղծում են այս ստուդիայի անիմեների ոճով նկարներ և տեղադրում համացանցում, ինչն էլ առաջացնում է chatGPT-ի գրաֆիկական սարքերի մեծ ծանրաբեռնվածություն: OpenAI-ը ստիպված գեներացիայի տևողության ժամանակը երկարացրել է, որպեսզի դիմակայի ծանրաբեռնվածությանը: 

Հ.Գ. 
Պատրաստվեք, մոտ ժամանակներում նմանատիպ ոճով գեներացված բազմաթիվ լուսանկարներ եք տեսնելու համացանցում 🙃 Գեներացված օրինակները կարող եք տեսնել Տելեգրամի ալիքում:
Կարդալ ավելին
Reve: Լուսանկարների գեներացման նոր նեյրոցանց

Reve: Լուսանկարների գեներացման նոր նեյրոցանց

Reve Image 1.0 կոչվող նոր նեյրոցանցով կարող եք գեներացնել գերիրական լուսանկարներ: Հնարավորություն կա ընտրել գեներացվող լուսանկարների չափսերը, ինչպես նաև մեկ նկարագրության շրջանակներում գեներացվող լուսանկարների քանակը: Նեյրոցանցը թույլ է տալիս նաև տեսնել ձեր գրած նկարագրության մանրամասն տարբերակը և խմբագրելով այն ստանալ նոր լուսանկարներ: Օրինակ, եթե դուք նկարագրել եք մի քանի բառով, ապա գեներացնելուց հետո կարող եք տեսնել, թե ինչպես է նեյրոցանցը ձեր նկարագրածի հիման վրա գեներացնում մի քանի նախադասությունից բաղկացած մանրամասն նկարագրություն: 

Reve Image ներյոցանցում գրանցվելն անվճար է (կարող եք մուտք գործել Google-ի օգտահաշվով): Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտահաշվին տրվում է անվճար 100 նկար գեներացնելու հնարավորություն, որը սպառելու դեպքում օրական կարող եք անվճար գեներացնել 20 լուսանկար: Կարող եք նաև վճարել 5$ և գեներացնել 500 նկար: Գեներացված լուսանկարների հետաքրքիր օրինակներ կարող եք տեսնել Armblog-ի Տելեգրամի էջում:

Կարդալ ավելին
Pika ծառայությունով կարող եք հեշտ փոխարինել վիդեոներում գտնվող օբյեկտները

Pika ծառայությունով կարող եք հեշտ փոխարինել վիդեոներում գտնվող օբյեկտները

 


Վիդեոներ խմբագրելու Pika ծառայությունն այժմ թույլ է տալիս վերբեռնել ցանկացած տեսանյութ և փոխարինել դրանում առկա օբյեկտները: Փոխարինելու համար կարող եք օգտվել բառերով նկարագրել (text prompt) փոփոխությունը, կամ վերբեռնել նկար և նշել փոխարինվող օբյեկտը: 

Pika-ից ծառայություններից կարող եք օգտվել անվճար, սակայն կան որոշակի սահմանափակումներ:

Կարդալ ավելին
ChatGPT, Claude և այլ նեյրոցանցերի մրցակից Grok 3-ն անվճար հասանելի է բոլորի համար (ժամանակավոր)

ChatGPT, Claude և այլ նեյրոցանցերի մրցակից Grok 3-ն անվճար հասանելի է բոլորի համար (ժամանակավոր)

xAI ընկերությունը բոլորի համար ժամանակավոր անվճար հասանելի է դարձրել Grok 3 նեյրոցանցը, որն Իլոն Մասկի խոսքերով հանդիսանում է «ամենախելացին»: Grok 3 նեյրոցանցը հասանելի է ինչպես X-ում (նախկին Twitter), այնպես էլ պաշտոնական կայքում:

Grok 3-ի վճարովի բաժանորդագրությունը ներառում է ավելի ընդլայնված նեյրոցանց, ինչպես նաև նոր ֆունկցիաների վաղաժամ հասանելիություն (օր. ձայնային ռեժիմ)

Կարդալ ավելին
Google-ն անվանափոխել է Bard նեյրոցանցը, թողարկել է Gemini անվճար և վճարովի ծառայություններ, ինչպես նաև Gemini բջջային հավելված

Google-ն անվանափոխել է Bard նեյրոցանցը, թողարկել է Gemini անվճար և վճարովի ծառայություններ, ինչպես նաև Gemini բջջային հավելված

Google ընկերությունն անվանափոխել է Bard նեյրոցանցը: Այսուհետ bard.google.com կայքը վերահասցեավորվելու է gemini.google.com նեյրոցանցի վրա: Այս նեյրոցանցի անվճար տարբերակն աշխատում է Gemini Pro 1.0 նեյրոցանցի հիման վրա և աշխատում է ինչպես տեքստերի, այնպես էլ նկարների հետ: Նեյրոցանցը կարող է նաև տեքստից գեներացնել նկարներ:

Google-ը նաև թողարկել է Gemini Advanced վճարովի նեյրոցանցը (ամսական 20$), որն աշխատում է Google-ի ամենահզոր և ամենաֆունկցիոնալ Gemini Ultra 1.0 նեյրոցանցի հիման վրա: 

Google-ը Անդրոիդ համակարգի համար թողարկել է նաև Gemini բջջային հավելվածը, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օգտատերը կարող է Google Assistant-ը փոխարինել Gemini-ով: Այսինքն Gemini-ն հնարավոր է բացել սմարթֆոնն անջատելու ֆիզիկական կոճակով, կամ Google Assistant-ը կանչելու մնացած տարբերակներով (օրինակ «Ok, Google» հրամանով): Բջջային տարբերակն ընդունում է տեքստային և ձայնային հրամաններ, ինչպես նաև կարողանում է անալիզ անել վերբեռնված լուսանկարները: Հետագայում այն կկարողանա նաև կառավարել սմարթ տունը և կատարել Google Assistant-ի մնացած ֆունկցիաները:

iOS համակարգում նույնպես հայտնվել է Gemini նեյրոցանցը, սակայն  այն չունի առանձին հավելված: Նեյրոցանցից հնարավոր է օգտել Google-ի հավելվածի միջոցով: Հավելվածներն առայժմ հասանելի են միայն ԱՄՆ-ի տարածաշրջանի համար են, սակայն մոտակա շաբաթներում հասանելի կլինեն նաև մնացած երկրների համար:

Կարդալ ավելին