Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
📱 Tim Cook-ը հեռանում է CEO-ի պաշտոնից․ Apple-ը նոր ղեկավար կունենա

📱 Tim Cook-ը հեռանում է CEO-ի պաշտոնից․ Apple-ը նոր ղեկավար կունենա

 


Tim Cook-ը կլքի CEO-ի պաշտոնը 2026թ. սեպտեմբերի 1-ին, և ընկերության նոր գործադիր տնօրեն կդառնա John Ternus-ը, որը ներկայումս ղեկավարում է hardware engineering-ը և երկար տարիներ մասնակցել է iPhone, iPad և Mac սարքերի մշակմանը։ Անցումն արդեն սկսվել է, և մինչև աշուն Կուկը կշարունակի ղեկավարել ընկերությունը՝ ապահովելով սահուն փոխանցում։

CEO-ի պաշտոնից հետո Կուկը կստանձնի գործադիր խորհրդի նախագահի դերը՝ շարունակելով ներգրավված մնալ ռազմավարական որոշումներում։ Միաժամանակ ընկերության ներսում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ․ hardware ուղղությունը կգլխավորի Johny Srouji-ն։

Կուկը ղեկավարում է Apple-ը 2011 թվականից՝ Steve Jobs-ից հետո։ Նրա ղեկավարության ընթացքում ընկերության արժեքը աճել է մոտ $350 մլրդ-ից մինչև շուրջ $4 տրլն, իսկ արտադրանքի և ծառայությունների շարքը զգալիորեն ընդլայնվել է։ Այս փոփոխությունը համարվում է վերջին տարիների ամենակարևոր կառավարչական անցումներից մեկը ընկերությունում։
Կարդալ ավելին
Apple-ը նորացված Siri-ի և Apple Intelligence-ի համար կօգտագործի Google Gemini արհեստական բանականության մոդելը

Apple-ը նորացված Siri-ի և Apple Intelligence-ի համար կօգտագործի Google Gemini արհեստական բանականության մոդելը

 


Apple-ն ու Google-ը հայտարարել են բազմամյա համագործակցության մասին, որի շրջանակում Gemini-ն կդառնա նոր Siri-ի հիմքը։ Սա թույլ կտա օգնականին վարել ավելի բնական երկխոսություն, ավելի լավ հասկանալ հարցումների կոնտեքստը և խորացված կերպով աշխատել հավելվածների հետ։ Ներկայում Siri-ն և Apple Intelligence-ը միասին հիմնված են մոտ 150 մլրդ պարամետրերի վրա, մինչդեռ Google Gemini-ն օգտագործում է շուրջ 1.2 տրիլիոն պարամետր, ինչը զգալիորեն բարձրացնում է հարցումների մշակման և համատեքստի ըմբռնման մակարդակը։ 

🔒 Կարևոր է նշել, որ օգտատերերի տվյալները կմնան միայն Apple-ի Private Cloud Compute ենթակառուցվածքում․ անցում Google-ի սերվերներին չի նախատեսվում։ 

💰 Ըստ Bloomberg-ի՝ Apple-ը Gemini-ի օգտագործման համար տարեկան կվճարի մոտ $1 մլրդ։ 

📱 Թարմացումը սպասվում է արդեն iOS 26.4 տարբերակում՝ գարնանը։
Կարդալ ավելին
Google-ը ելք է գտել և Quick Share-ը դարձրել համատեղելի iPhone AirDrop-ի հետ

Google-ը ելք է գտել և Quick Share-ը դարձրել համատեղելի iPhone AirDrop-ի հետ


Google-ը պաշտոնապես հայտարարեց, որ նորացված Quick Share տեխնոլոգիան կարող է փոխանակել ֆայլեր iPhone, iPad և Mac սարքերի հետ՝ օգտագործելով AirDrop-ին համարժեք ուղիղ peer-to-peer կապ։ Առանց ինտերնետի, առանց սերվերների, և առանց հավելյալ հավելվածների։ 


Google-ը AirDrop-ի աջակցությունը իրականացրել է ինքնուրույն: Android սարքը «ներկայանում է» որպես Apple սարք, ինչի շնորհիվ iOS-ը ընդունում է կապը որպես սեփական էկոհամակարգի մաս։ Apple-ը այս գործընթացում որևէ մասնակցություն չի ունեցել։ 

Ֆայլերի փոխանակման համար iPhone-ում AirDrop-ը պետք է դրված լինի «Everyone» ռեժիմում։ Ֆունկցիան առայժմ հասանելի է միայն Pixel 10 սերիայում։ Google-ը պլանավորում է աստիճանաբար բացել աջակցությունը նաև այլ Android-սմարթֆոնների համար։ 

Քանի որ իրականացումը կատարվել է առանց Apple-ի պաշտոնական համագործակցության, ընկերությունը կարող է ապագա iOS թարմացումներով սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել այս մեխանիզմը։
Կարդալ ավելին
Եվրամիության պահանջով Apple-ը iOS-ում կատարել է մի շարք փոփոխություններ (հավելվածներ ոչ միայն App Store-ից և այլն)

Եվրամիության պահանջով Apple-ը iOS-ում կատարել է մի շարք փոփոխություններ (հավելվածներ ոչ միայն App Store-ից և այլն)

Եվրամիությունը պարտավորեցրել է Apple-ին թույլ տալ iOS համակարգում հավելվածներ տեղադրել ոչ միայն App Store-ից, այլև ալտերնատիվ օնլայն հարթակներից, որոնց մոդերացիա կանցնեն Apple-ի կողմից: Փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտնելու մարտ ամսից (iOS 17.4-ից սկսած), ինչի մասին Apple-ը պաշտոնապես հաստատել է իր կայքում

Եվրամիության որոշման պատճառն այն է, որ Apple-ը միջնորդավճարներ է գանձում թե հավելվածներ գնելիս, թե դրանցում տրանզակցիաներ (հավելվածի մեջ գնումներ) կատարելիս: Apple-ը նաև տարեկան բաժանորդավճար է պահանջում App Store-ում հավելված տեղադրելու համար (թե՛ վճարովի, թե՛ անվճար): Այսպիսով Եվրամիությունը պահանջել է իր անդամ երկրների տարածքներում վերացնել մենաշնորհը և թույլ տալ ծրագրեր մշակողներին իրենց հավելվածները տեղադրել այլ հարթակներում և օգտատերերին թույլ տալ հավելվածներում տրանզակցիաներ կատարել ալտերնատիվ մեթոդներով:

Թվում է, թե Եվրամիության հետ խնդիրը կարգավորման փուլում է, սակայն Apple-ը մտածել է նոր միջնորդավճար, որը կոչվում է Core Technology Fee (իր թվային ծառայություններից օգտվելու դիմաց): Եվրամիության տարածքում հավելվածներ մշակողները պետք է տարվա մեջ 1 միլիոնից ավել ցանկացած հաջորդ ներբեռնման համար Apple-ին վճարեն 0.5 եվրո (անկախ նրանից հավելվածը App Store-ում է, թե ալտերնատիվ հարթակում): Այս միջնորդավճարը բնականաբար բուռն քննարկման առիթ է դարձել: Այս միջնորդավճարի դեմ է խոսել նաև Spotify-ի ղեկավարությունը


Ստացվում է, որ հայտնի անվճար հավելվածների հեղինակները ահռելի գումարներ են տալու Apple-ին զուտ ներբեռնումների համար: Բացի այդ, եթե նույնիսկ հավելվածն առաջարկում է գնումների ալտերնատիվ միջոց, սակայն տեղադրված է App Store-ում, միևնույն է պետք է Apple-ին վճարի հավելվածի վաճառքից 17%  միջնորդավճար: Apple-ը նաև նոև միջնորդավճարները հաշվելու հաշվիչ է տեղադրել իր կայքում, որտեղ օրինակ կարող ենք տեսնել, որ 2 միլիոն ներբեռնում ունեցող անվճար հավելվածի հեղինակը պետք է ամսական Apple-ին վճարի 45.290 ԱՄՆ դոլար:


Ինչ վերաբերվում է Epic Games-ին, ապա չի բացառվում, որ Եվրամիության տարածքում iOS-ի համար կհայտնվի Epic Games Store, որտեղից հնարավոր կլինի նաև ներբեռնել Fortnite խաղը: Հիշեցնեմ, որ Apple-ի և Epic Gamesի միջև վաղուց կոնֆլիկտ կա խաղի մեջ կատարված տրանզակցիաների միջնորդավճարների պատճառով, ինչի հետևանքով Epic Games-ը iOS-ում անհասանելի էր դարձրել Fortnite խաղը:

Apple-ի նոր փոփոխությունները կազդեն նաև ամպային խաղային ծառայությունների վրա. App Store-ում կթուլատրվի տեղադրել GeForce Now, Xbox Cloud և այլ նմանատիպ ծառայություններ: Այս փոփոխությունը վերաբերում է ոչ միայն Եվրամիության երկրներին:


Եվրամիության տարածքում Apple-ը նաև թույլ է տալու իր սարքերի NFC մոդուլներն օգտագործել ոչ միայն Apple Pay-ով վճարումներ կատարելու համար (օրինակ բանկային հավելվածները և թվային դրամապանակները):

Եվս մեկ փոփոխություն վերաբերում է ինտերնետ դիտարկիչներին: Apple-ը Եվրամիության տարածքում թուլատրելու է նմանատիպ հավելվածներին սեփական WebKit գրադարանի փոխարեն օգտագործել այլ գրադարաններ: Օրինակ Chrome-ը կարող է օգտագործել նույն Blink գրադարանները, ինչ այլ սարքերի վրա: Սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ սա վերաբերում է Եվրամիության անդամ երկրներին: Firefox-ից արդեն հասցրել են բողոքել այս առիթով, քանի որ այս դեպքում նրանք պետք է միաժամանակ երկու ծրագիր ունենան, որոնք տարբեր երկրներում աշխատում են տարբեր գրադարաններով:

Դիտարիչների մասով ևս մեկ փոփոխություն կա: Safari դիտարկիչն առաջին անգամ բացելու դեպքում Apple-ը առաջարկելու է ընտրել համակարգի լռելյայն դիտարկիչը (default browser): Նախկինում դիտարկչի ընտրությունը թաքնված էր միայն iOS-ի կարգավորումներում:

Կարդալ ավելին
Apple-ը ներկայացրեց Vision Pro վիրտուալ իրականության ակնոցները

Apple-ը ներկայացրեց Vision Pro վիրտուալ իրականության ակնոցները


Apple-ը ներկայացրեց Vision Pro AR/VR ակնոցները, որոնք վաճառվելու են 3500$-ով: Ակնոցներով կարող եք վիրտուալ տարածության մեջ դիտել ֆիլմեր կամ սպորտային իրադարձություններ, խաղալ, ինչպես նաև օգտվել բազմաթիվ այլ հավելվածներից: 


Ակնոցներն աշխատում են նոր VisionOS օպերացիոն համակարգով: Ակնոցները կառավարվում են ձայնով, ձեռքերով և աչքերով:
Կարդալ ավելին
Apple-ը վաճառքի է հանել դեղին iPhone 14

Apple-ը վաճառքի է հանել դեղին iPhone 14

 


Apple ընկերությունը թողարկել է դեղին iPhone 14 և 14 Plus, որոնք արդեն հասանելի են ԱՄՆ խանութներում: Նշվում է, որ ևս 60 երկրներում այս գույնը հասանելի կլինի մարտի 10-ին և 14-ին: Դեղին iPhone-ները վաճառվելու են նույն գնով, ինչ մնացած երանգները (799$ - iPhone 14 և 899$-iPhone 14 Plus):


Կարդալ ավելին
Windows 11 և Xbox համակարգերում ներդրվելու են Apple-ի ծառայությունները:  «Photos»-ում հնարավոր կլինի տեսնել iCloud-ի նկարները

Windows 11 և Xbox համակարգերում ներդրվելու են Apple-ի ծառայությունները: «Photos»-ում հնարավոր կլինի տեսնել iCloud-ի նկարները

Microsoft ընկերությունը այսօրվա պրեզենտացիայի ժամանակ հայտնեց Windows 11 և Xbox համակարգերում Apple-ի արտադրանքների ինտեգրացիայի մասին: Շուտով Microsoft Store հավելվածների խանութում հայտնվելու են Apple TV և Apple Music ծառայությունները: Xbox համակարգում Apple Music-ն արդեն հասանելի է: Բացի այդ, Microsoft-ը ներկայացրեց ևս մեկ կարևոր նորություն. Windows-ի «Photos» հավելվածում ներդրվելու է iCloud-ը: Այսինքն այս հավելվածից հնարավոր կլինի միանգամից տեսնել iCloud-ի վրա գտնվող լուսանկարներն ու վիդեոները: Նախկինում դա անելու համար հարկավոր էր տեղադրել iCloud ծրագիրը: «Photos» հավելվածի թարմացված տարբերակն արդեն հասանելի է թարմացումների «Dev» կանալում:

Կարդալ ավելին
Samsung-ը կրկնօրինակել է iOS 16-ի արգելափակման էկրանի ձևավորման գործառույթը

Samsung-ը կրկնօրինակել է iOS 16-ի արգելափակման էկրանի ձևավորման գործառույթը

Samsung-ի One UI 5.0 ինտերֆեյսի բետա տարբերակում հայտնվել է մի հետաքրքիր գործառույթ, որը շաբաթներ առաջ ներկայացրեց Apple ընկերությունը: Խոսքը iOS 16-ի արգելափակման էկրանի ձևափոխման մասին է: Ինչպես երևում է լուսանկարներից, Samsung-ի այս նոր գործառույթը բավականին նման է iOS 16-ի տարբերակին: Այստեղ նույնպես հնարավոր է փոխել տառատեսակը, գույները, ժամացույցի տեսքը և այլ էլեմենտներ: Սակայն նշվում է, որ Samsung-ի տարբերակում առայժմ բացակայում է էկրանի նկարի վրա գտվնող օբյեկտների ճանաչման գործառույթը, ինչը iOS 16-ի դեպքում թույլ է տալիս էլեմենտները տեղադրել այլ օբյեկտների հետևում:

Կարդալ ավելին
Apple-ի RoomPlan նոր API-ով հնարավոր է սկանավորել սենյակն ու կահույքը և ստանալ եռաչափ հատակագիծ

Apple-ի RoomPlan նոր API-ով հնարավոր է սկանավորել սենյակն ու կահույքը և ստանալ եռաչափ հատակագիծ

Apple ընկերությունը Swift-ում ստեղծել է ARKit-ով աշխատող նոր API, որը կոչվում է RoomPlan: Այն iPhone-ի կամ iPad-ի LiDAR սկաններով և տեսախցիկով սկանավորում է սենյակն ու իրական ժամանակում ստեղծում եռաչափ հատակագիծ: 

Հետաքրքիրն այն է, որ այն սկանավորում է նաև կահույքն ու դրա հատկությունները (օրինակ չափս, կոորդինատ և այլն): RoomPlan-ը կարողանում է նաև տարբերել հայելիները, դռները, լուսամուտները և այլն:

Ծրագրավորողները կարող են այն ներդնել RoomPlan-ը իրենց ծրագրերում: Հնարավորություն կա նաև վերջում արտահանել հատակագիծը դեպի Cinema 4D, AutoCAD և այլ ծրագրեր:

Կարդալ ավելին
iOS 16-ում հնարավոր է ձևափոխել iPhone-ի արգելափակման էկրանը

iOS 16-ում հնարավոր է ձևափոխել iPhone-ի արգելափակման էկրանը


WWDC 2022 միջոցառման ժամանակ Apple ընկերությունը ցուցադրեց iOS 16 օպերացիոն համակարգի մի շարք նոր գործառույթներ: Այս նոր համակարգի առանցքային փոփոխություններից է արգելափակման էկրանի ձևափոխման հնարավորությունը: Օգտատերերը կարող են փոխել ժամացույցի տառատեսակն ու գույնը, ինչպես նաև էկրանի վրա տեղադրել եղանակի, օրացույցի և այլ հավելվածների վիջեթներ: Ծրագրավորողները WidgetKit-ի միջոցով կարող են ստեղծել իրենց հավելվածների վիջեթները, որոնք կհայտնվեն արգելափակման էկրանի վրա: Նոր ալգորիթմը ճանաչում է նաև լուսանկարի վրա գտնվող գլխավոր օբյեկտը կամ մարդուն և ժամացույցը տեղադրում է հետևի ֆոնին (ստացվում է խորության էֆեկտ): 


Հնարավորություն կա ստեղծել և պահպանել արգելափակման էկրանի մի քանի ինտերֆեյսներ և արագ փոխել դրանք: Արգելափակման էկրանի վրա հայտնվել է նաև Live Activity գործառույթը, որն իրենից ներկայացնում է թարմացվող ծանուցման վիջեթ: Օրինակ այս վիջեթով հնարավոր է հետևել սպորտային իրադարձությանը կամ կառավարել աուդիո փլեյերը: 


Արգելափակման էկրանի վրա նաև հնարավոր է համակարգել ծանուցումները, որպեսզի դրանք չբաղեցնեն ամբողջ էկրանը: 


Ֆոկուսի ռեժիմը հնարավոր է կիրառել նաև արգելափակման էկրանի վրա: Օրինակ աշխատանքային ռեժիմի դեպքում կցուցադրվի այլ դիզայնով էկրան և այլ ինֆորմացիա:


iOS 16-ի բետա տարբերակն արդեն հասանելի է ծրագրավորողների համար, իսկ օգտատերերի համար հասանելի կլինի աշնանը:
Կարդալ ավելին